«Ջհանգիրյան Գագիկի գոմը՝ Մոնումենտում»․ քննարկումներ համացանցում
ՀասարակությունՕրվա թոփ թեման ԲԴԽ անդամի իմքայլականների թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունն է իր տան մասին։ Բանն այն է, որ Ջհանգիրյանի անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ հատկապես իշխանական թիմի կողմից նրա թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելուց հետո։ Հատկապես նշվում էր, թե ինչպես է զինվորական դատախազ աշխատած տարիներին ձեռք բերել Մոնումնետում գտնվող շքեղ առանձնատունը։
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանն, անդրադառնալով իր որդու անունով կառուցված առանձնատանն, ասել է․ «Հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման։ Այն ժամանակ, երբ հողը քաղաքապետարանը հատկացրել է ինձ, եղել է աղբանոց»։
Ջհանգիրյանի այս արտահայությունը համացանցում քննարկումների առիթ է դարձել։ Սոցցանցերի օգտատերերը տարածում են Ջհանգիրյանին պատկանող տան լուսանկարը և զավեշտալի ու հումարային գրառումներ կատարում այդ կապակցությամբ։
«Գոմը տեսնում եք նկարում, որը գտնվում է Կարապետ Ուլնեցու 16/1 հասցեում և հիմա վարձով է տրված ՀՀ-ում Իրաքի դեսպանությանը», «Սենց գոմ ես էլ եմ ուզում», «Ջհանգիրյան Գագիկի գոմը՝ Մոնումենտում»- ահա այսպիսի գրառումներ են կատարում ֆեյսբուքյան օգտատերերը։
Ստորև ներկայացնում ենք քաղվածք համացանցից․