Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը հղում է անում «Կարգին հաղորդման» սքետչներին. Դեմոյան
Հասարակություն
Երևանի 2800 ամյակի ժամանակ մենք ունեցանք մի քաղաքապետ, ով միգուցե լավ հայր է, լավ ընկեր ու բարեկամ է, սակայն իր ստեղծած կերպարներով առնվազն երկու սերունդ է ոչնչացրել: Ոչնչացրել է պատմությունը, լեզուն, հիշողությունը, դաստիարակությունը, ճիշտ ապրելակերպը, կենցաղը, այդ կերպարները քայքայել են երկու սերունդ: Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հղում է անում այդ կերպարներին, սքետչերին: Սա փակ օղակ է: Այս մասին մտավորականների հավաքի ժամանակ հայտարարեց Հայկ Դեմոյանը:
Դեմոյանն ասաց, որ մայրաքաղաքը բոլոր երկրներում թելադրողն է, մայրաքաղաքի մտավորական, ինտելեկտուալ խավը պետք է իր ձաւյնը բարձրացնի, գործի. «Դուք որևէ կերպ տեսնո՞ւմ եք Երևանի քաղաքապետի արդյունավետությունը: Եկեք խնդիր դնենք, որ մեր քայլերը սկսում են մայրաքաղաքն «ազատագրելով»: Եկեք փրկության գործունեությունը սկսենք հենց մայրաքաղաքից»,-ասաց նա: