«Բարսելոնա»-ն, առանց Մեսիի, հաղթեց 20-րդ տուրում
ՍպորտԻսպանիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալվել էր «Էլչե»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կատալոնական թիմը հանդիպման հաշիվը բացեց խաղի 39-րդ րոպեին` աչքի ընկավ Դե Յոնգը: Վերջինիս փոխանցումից հետո էլ 89-րդ րոպեին Ռիկարդ Պուչինը խփեց նաև «կապտանռնագույնների» երկրորդ գնդակը: «Բարսելոնա»-ի կազմից բացակում էր Լիոնել Մեսին, ով որակազրկված է երկու խաղով:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 37 միավոր: 44 միավորով առաջատարը Մադրիդի «Ատլետիկո»-ն է: