ՄԻՊ-ը հայտնել է իր դիրքորոշումները երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ «Մերժվածը». սորոսական հանձնակատարը՝ ՌԴ հայ համայնքի «ջերմ» ընդունելությանն է արժանացել ԵՄ-ն կոչ է անում կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության՝ գերիների վերադարձման դրույթը Վաղը Կապանի Գարեգին Նժդեհ հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է լինելու Նիկոլ, եկել ես ժողովրդին պաշտպանե՞ս, թե՞ ժողովրդի վրա կրակես. Արման Վարդանյան (տեսանյութ) Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահի լիազորություններն` ի աջակցություն բանակի և ազգի Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ նախագահին՝ Օնիկ Գասպարյանին ազատելու՝ վարչապետի հրամանին ընթացք տալու առաջարկով «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ Ժողովուրդը զզվել է միայն խոսացող քաղաքական գործիչներից․ ուզում են «հարց լուծող» թիմ. Արման Վարդանյան (տեսանյութ) 

Պետգույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Անի» ԲԲԸ-ի տնօրենը, նպատակ ունենալով իրենց ընտանիքին պատկանող ԲԲ ընկերության կողմից շահագործվող «Ջրաձոր» ՓՀԷԿ-ի ջրառն ապահովող Ախուրյանի աջափնյա ջրանցքի վրա կատարած ծախսերի միջոցով կրճատել հարկային վճարումների չափերը, ինչպես նաև  նշված ՓՀԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը  բարձրացնելու արդյունքում ավելացնել եկամուտները, 2017 թ. փետրվարի 2-ին դիմում է հասցեագրել ՀՀ վարչապետին՝ խնդրել է ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող Ախուրյանի աջափնյա ջրանցքի հատվածը՝ 1.882 քմ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,968 հա մակերեսով հողամասը, 5.342 քմ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 1,38 հա մակերեսով հողամասը, 7.060 քմ թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Անի» ԲԲ ընկերությանը: Նույն դիմումով խնդրել է վաճառել Ախուրյանի աջափնյա ջրանցքի մասը կազմող տվյալ հատվածը՝ ներկայացնելով խեղաթյուրված տվյալներ, թե իբր այն ջրամատակարարում է իրականացնելու խոշորացած մեկ համայնքի, հատուկ շեշտադրել է ջրանցքի հատվածի վերակառուցման ու ներդրումների կատարման անհրաժեշտությունը։

Նշված դիմումը, քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականով, ուղարկվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն, որի կատարման նպատակով նույն վարչության կողմից վերոնշյալ գույքի վերաբերյալ ձեռք են բերվել ելակետային տվյալներ։

Այդ ընթացքում, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ՀՀ  ջրային տնտեսության պետական կոմիտեն 21.02.2017 թ. ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հասցեագրել է գրություն, որով նշված ոռոգման համակարգը  «Անի» ԲԲԸ-ին վաճառելու վերաբերյալ տեղեկացրել է, որ ընկերության գրության մեջ նշված է նաև, որ ոռոգման համակարգը վերակառուցելու դեպքում կապահովի այդ տարածաշրջանի 9 համայնքների՝ մոտ 4.700 հա հողատարածքների ջրամատակարարում, ինչի դեպքում այն չի կարող համարվել տեղական նշանակության։

Նշված գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով գնահատման հաշվետվություն կազմելու համար տվյալները տրամադրվել են նույն վարչության կազմում գործող «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին, որի բաժնի պետը, որակավորված մասնագետների հետ, իրականացրել է գնահատման նախապատրաստական աշխատանքներ, որի արդյունքներով նախնական եզրահանգման են եկել, որ դրա արժեքը կարող է կազմել շուրջ 200.000.000 ՀՀ դրամ, ինչի մասին բաժնի պետը տեղեկացրել է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին: Նշված նախապատրաստական աշխատանքներին մասնակցած «Անի» ԲԲԸ-ի տնօրենը, տեղեկանալով նախնական հաշվարկների արդյունքում ստացված գույքի հնարավոր արժեքի մասին, վրդովվել է, սակայն օգտագործելով նշված վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի ու իր որդու միջև առկա փոխհարաբերությունները, վերջինիս միջոցով տվյալ գործընթացը ղեկավարող վարչության պետի պաշտոնակատարին հավաստիացրել ու համոզել է, որ ջրանցքի նշված հատվածը խիստ մաշված է ու գրեթե անպիտան, այնուամենայնիվ, իրենք ցանկանում են 30 միլիոն ՀՀ դրամով գնել, ապա՝ վերանորոգել այն և ապահովել դրա բնականոն աշխատանքն ու ջրօգտագործողների անխափան ջրամատակարարումը՝ մեծ ներդրումներ կատարելով պետության համար։

ԲԲ ընկերության տնօրենի վերոնշյալ պնդումներից դրդված և միաժամանակ գործելով կարիերիզմի շարժառիթով, նպատակ ունենալով ցույց տալ, թե իբր ցածրարժեք գույքի մասով  մեծ՝ 540.000.000 ՀՀ դրամի չափով, ներդրումներ է բերում պետության համար՝ վարչության պետի պաշտոնակատարը, «Անի» ԲԲ ընկերության տնօրենի որդու հետ ունեցած կապերով պայմանավորված անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրեն վերապահված լիազորություններն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ գնահատման բաժնի պետին բանավոր հանձնարարել է վերոնկարագրյալ գույքի արժեքը նշել «Անի» ԲԲԸ-ի տնօրենի նախընտրած գնին համապատասխան, իրականից խիստ ցածր՝ 30.000.000 ՀՀ դրամ՝ դրդելով կազմել պաշտոնական կեղծ փաստաթուղթ, ինչը, աշխատանքից չազատվելու անձնական դրդումներից ելնելով, բաժնի պետն իրականացրել է, ապա կեղծ փաստաթուղթն անձամբ ներկայացրել է վարչության պետի պաշտոնակատարին՝ կրկին անգամ պարզաբանելով դրա ոչ իրական լինելու հանգամանքը, սակայն վերջինս, անտեսելով այդ, հաշվի չառնելով պետական նշանակության տվյալ ջրային համակարգի օտարման համար օրենքով սահմանված արգելքը, կատարված կեղծ հաշվարկն ուղարկել է նույն վարչության կազմում գործող տնօրինման վարչություն։

Տվյալ վարչության պետը, ինչպես նաև նույն գործընթացով զբաղվող օտարման բաժնի պետն ու կատարող՝ գլխավոր մասնագետը, անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ՝  որևէ իրավասու մարմնի գրավոր հարցում չեն կատարել՝ պարզելու նշված ջրանցքի հատվածի կողմից ոռոգվող համայնքների քանակը, դրա արդյունքում` տեղական նշանակության ջրային համակարգ հանդիսանալու կամ չհանդիսանալու և օտարման համար օրենսդրությամբ նախատեսված խոչընդոտների առկայության վերաբերյալ, պատշաճ ուշադրության չեն արժանացրել ու չեն քննարկել այդ հանգամանքի մասին նախազգուշացնող ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հիշյալ գրությունը, ձեռք բերված փաստաթղթային հիմքերում չունենալով նաև օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխան գնահատման հաշվետվություն՝ կազմել ու վարչության պետի պաշտոնակատարին են ներկայացրել ՀՀ կառավարության թիվ 372-Ա որոշման նախագիծը։

Վերջինս նշված նախագիծն ուղարկել է ՀՀ կառավարություն՝ կցելով տեղեկանքներ այն մասին, թե տվյալ որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի, նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում, հղում է կատարվել «Անի» ԲԲԸ-ի գրության նշումներին այն մասին, որ ջրանցքի նշված հատվածը սպասարկում է մեկ համայնք և այն կարող է սահմանված կարգով օտարվել, նշվել է նաև, թե ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն տվել է իր համաձայնությունը նշված գույքի օտարման վերաբերյալ ու ներկայացրել գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթը, սակայն որևէ անդրադարձ չի կատարվել նույն կոմիտեի գրության այն դրույթներին, որում նշվել են նաև օտարման արգելքների մասին։

Արդյունքում ՀՀ կառավարության՝ 13.04.2017 թ. թիվ 372-Ա որոշմամբ թույլատրվել է 615.860.000 ՀՀ դրամ իրական արժեք ունեցող գույքն ուղղակի վաճառքի ձևով, ընդամենը  22.695.306 ՀՀ դրամով, օտարել  «Անի» ԲԲԸ-ին։ 2017թ. մայիսի 2-ին պետական ռազմավարական նշանակություն ունեցող հիդրոկառույցի նկատմամբ գրանցվել է ԲԲԸ-ի սեփականության իրավունքը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 439.199.694 ՀՀ դրամի գույքային վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, ԲԲԸ-ի տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-38-314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետական գույքի տնօրինման վարչության պետին և նույն վարչության օտարման բաժնի պետին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել գնահատման բաժնի պետի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ոչ արդարացնող՝ համաներման հիմքով։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատախազին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՊՆ-ում անցկացվել է զինված ուժերի ֆինանսիստների հավաք-խորհրդակցություն Արցախում հերոսաբար զոհված Մխիթար Գալեյանի ծնողները հրաժարվում են որդու մեդալից ՄԻՊ-ը հայտնել է իր դիրքորոշումները երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ«Մերժվածը». սորոսական հանձնակատարը՝ ՌԴ հայ համայնքի «ջերմ» ընդունելությանն է արժանացելԵՄ-ն կոչ է անում կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության՝ գերիների վերադարձման դրույթը Վաղը Կապանի Գարեգին Նժդեհ հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է լինելու Նիկոլ, եկել ես ժողովրդին պաշտպանե՞ս, թե՞ ժողովրդի վրա կրակես. Արման Վարդանյան (տեսանյութ) Ներկայացվել է հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն (տեսանյութ)Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահի լիազորություններն` ի աջակցություն բանակի և ազգի Լեւոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը չեն հանդիպել. Արման Մուսինյանը հերքում է տեղեկությունըՓաշինյանը 4 տարում ապահովվել է ավելի քիչ աճ, քան նախկինում աճում էր ամեն տարի․ Արփինե Հովհաննիսյան Մերժելու եմ ձեզ մինչև կյանքիս վերջ, մարդասպաններ. Հովհաննես Ազոյան Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ նախագահին՝ Օնիկ Գասպարյանին ազատելու՝ վարչապետի հրամանին ընթացք տալու առաջարկով Սամվել Ալեքսանյանը մեկնել է Մոսկվա«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածելԳլխավոր շտաբի ևս մեկ գնդապետ միացել է հայտարարությանը. Yerevan.Today Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ Ժողովուրդը զզվել է միայն խոսացող քաղաքական գործիչներից․ ուզում են «հարց լուծող» թիմ. Արման Վարդանյան (տեսանյութ) Նիկոլը ՌՈ պետին նշանակել է ԳՇ զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող․ Գաբրելյանով Փաշինյանը՝ ցուգցվանգի առջև. գնդակը ԶՈւ գեներալիտետի դաշտում էԲոինգ-737 օդանավը դեռեւս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանական Caspian Airlines-ին․ Նավիկ Խաչատրյան Լեգիտի՞մ է արդյոք իր նախընտրական խոստումները չկատարած իշխանությունը. Արշակ ՍադոյանՔաղաքապետը Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը Դավաճան Նիկոլն իր պես թերուսին նշանակել է Դիլիջանի քաղաքապետ․ Գագիկ Համբարյան Մեղրիի համայնքապետն աջակցություն է հայտնում ՀՀ ԳՇ-ին և Օնիկ ԳասպարյանինՆորից փորձ է արվում ջարդել բանակը, որովհետև բանակն ինքնուրույն է. Վազգեն ՄանուկյանԻրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում. Արմեն Սարգսյանը` Բեռնար ՔուշներինԿապանցիները մարզպետարանի դիմաց անժամկետ վրաններ են դրել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականըԱրցախի կարգավիճակի հարցը փակված է․ Դավիթ Բաբայանը՝ Ալիևին Խոնարհումս եմ բերում մեր գլխավոր շտաբին. Տեր Աբել քահանա Քարտաշյան Ինձ չեմ համարում շախմատի մասնագետ, շախմատ լավ չեմ խաղում․ Հայրապետյանը՝ Արոնյանի հայտարարության մասին Շուշանիկ Ներսիսյանի կողմից «Սպայկա» ընկերության մասով որևէ որոշում չի կայացվել. ՊԵԿ-ի պարզաբանումըՆիկոլի հետ լինելը դարձել է ամոթալի. Միքայել ՄինասյանԻնչ է ասել Արմեն Սարգսյանը. Վանեցյանը մանրամասներ է հայտնում հանդիպումիցԵթե այս գործողությունները շարունակենք մի քանի օր` գոյանքը, որը նստած է վարչապետի աթոռին, երկար կարո՞ղ է դիմանալ. Սրապիոնյան Հորդորում ենք զգուշավորություն դրսևորել Հայոց բանակի և զորականների առնչությամբ գնահատականների հարցում․ Գերագույն հոգևոր խորհուրդ Էրդողանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին Հայաստանյան ժողովրդավարությունը պետք է դիմակայի. Ֆրանսիայի ԱԳ նախարար Փաշինյանի որդին անվտանգության տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ «Կասկադի» սրճարանում էԱրա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱԳ նախարարի հետՓաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում. ուղիղ Ռազմագերիների թիվը մոտ է 300-ի, հաստատված դեպքերինը՝ 80-ի․ Ալիևը քաղաքական ճնշում է գործադրումԱրմեն Սարգսյանը հանդիպում է Օնիկ Գասպարյանի հետՆոյեմբերի 13-ից հետո հայկական կողմին է հանձնվել 1374 զինծառայողի մարմին Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետԺոզեֆ Սիգելեն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներինԵս չեմ համարում, որ Լևոն Արոնյանը հեռանում է այս իշխանությունների մեղքով. ԿԳՄՍ նախարարԱլիևն իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից ետ չի մնում անամոթաբար ձևով ստելու գործում․ Սերժ Սարգսյան ՀՀ նախագահականը հերքում է ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկն առարկություններով վերադարձնելու լուրը ԵԽԽՎ-ն սպառել է իրեն որպես ՀՀ-ի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք հայտնող մարմին
Ամենադիտված