ԵՊՀ-ի բակում բարդին արմատից պոկվել ու տապալվել է կայանված մեքենաների վրա Ադրբեջանի սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ. Վիկտոր Բիյագով Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում է․ դատարանը երկրից բացակայելու թույլտվություն է տվել ՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը «Գոյություն չունի ՀՀ, գոյություն չունեն անվտանգային համակարգեր, գոյություն չունի այլևս ինքնապահպանության բնազդ». Ռուբեն Մխիթարյան Հիվանդանոց տեղափոխված երիտասարդն ինքն իրեն էր կրակել «Լուսավոր Հայաստանի» համագումարը հետաձգվում է. Էդմոն Մարուքյան ՄԻՊ-ը մեկնել է Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու Գիտությամբ զբաղվելու ավելի գրավիչ մեխանիզմ է գործարկվում. Փաշինյան ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է իրավական գնահատական տալ Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձություններին 

Հայաստանի պարտության ներքին պատճառները. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում «Հայաստանի պարտության ներքին պատճառները» վերտառությամբ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

 
«Դեռևս մեկ ամիս առաջ ավելի շատ ինքս ինձ համար պատրաստել էի մի նախնական համառոտ ամփոփում՝ Արցախյան վերջին պատերազմում Հայաստանի պարտության ներքին պատճառների մասին։ Որոշ լրացումներ ու շտկումներ կատարելուց հետո այն ներկայացնում եմ նաև հանրությանը, թեև ցանկն անավարտ է և կարիք ունի հետագա մշակման։ Պարտության արտաքին պատճառներն այս գրության մեջ չեն քննարկվում։
Բազմաթիվ տեղեկությունների և վերլուծությունների հիման վրա կառուցված կանխավարկածս այն է, որ պատերազմն ընթացել է նախապես մանրակրկիտորեն մշակված և ՀՀ ղեկավարության հետ համաձայնեցված սցենարով, որի վերջնարդյունքը պետք է լիներ Շուշիի անկումը, ՀՀ խայտառակ կապիտուլյացիան, նրա կենսունակության և ինքնիշխանության կորուստը, ռուսական զորքի մուտքն Արցախ, Սյունիքի գլխին կախված ադրբեջանա-թուրքական ամենօրյա առարկայական վտանգի մարմնացումը։ Հայկական կողմից այս վերջնարդյունքի ապահովումը կամա թե ակամա կատարել է ՀՀ ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարությունը։ Տարիներ շարունակ իրականացվել են հատուկ քայքայիչ միջոցառումներ, ընդ որում՝ և՛ նախապատերազմյան, և՛ պատերազմյան փուլերում։ Այժմ էլ դրանք չեն դադարել։
ՆԱԽԱՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՓՈՒԼՆ ամբողջությամբ կառավարվում էր դրսից։ Հայաստանի Հանրապետության խամաճիկային ղեկավարությունը տարիներ շարունակ միտումնավոր արհամարհում էր պաշտպանության բնագավառում ակնհայտորեն անհրաժեշտ ռազմական, քաղաքական, տնտեսական ու քարոզչական քայլերն ու միջոցառումները։ Այսպես, ՀՀ դրածո ղեկավարներն ու կառավարությունները մեկը մյուսի հետևից՝
1. մատը մատին չխփեցին պատրաստելու համար բանակային մեծաքանակ պահեստազոր, որը պատերազմի առաջին իսկ 24-48 ժամվա ընթացքում կհամալրեր կանոնավոր բանակի շարքերը։
2. Նրանք չկառուցեցին ժամանակակից և որակյալ ամրաշինություններ ո՛չ արցախյան առաջնագծում, ո՛չ էլ ճակատի և ամբողջ երկրի խորությամբ։
3. Նրանք անտեսեցին թշնամու բանակի նորագույն սպառազինությունների հանրածանոթ ձեռքբերումները և անհրաժեշտ պատասխան քայլեր չձեռնարկեցին՝ պատճառ բռնելով ֆինանսական միջոցների անբավարարությունը։
4. Նրանք տարիներով դիտավորյալ տապալեցին հայրենական ռազմական արդյունաբերության ստեղծումն ու զարգացումը։
5. Նրանք հանցավոր կերպով աչք փակեցին ոչ միայն Թուրքիայի կատաղի հակահայկական թշնամական քաղաքականության, այլև նախապատրաստվող ադրբեջանական ներխուժմանը թուրքական բանակի անմիջական մասնակցության հնարավորության վրա։
6. Հայկական բանակի սպայական կազմին, դիվանագիտական կորպուսին ու պետծառայողներին երբեք չբացատրեցին ազատագրված տարածքի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի կենսական ռազմավարական կարևորությունը։ Չպահանջեցին հանրության այդ վերնախավային շերտերից իրենց բոլոր ջանքերն ուղղել հայկական կողմի հողային իրավունքների պաշտպանության վրա։ Փոխարենը՝ նրանց բոլորին ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՄՇՏԱՊԵՍ քարոզվում էին «փոխզիջումային» լուծումներ, որոնցով նախատեսվում էր միակողմանիորեն Ադրբեջանին հանձնել ՀՀ ռազմական ու ռազմավարական անվտանգության ողնաշարը կազմող 5+2 շրջանները։ Այդ քարոզը, որին լծվել էին նաև պալատական «մտավորականները», համեմվում էր սերժական հայտնի «Աղդամը մեր հայրենիքը չէ» ու նմանատիպ կապիտուլյանտական թեզերով։
7. Նրանք չկազմակերպեցին հայահավաք՝ զարկ չտվեցին հայրենադարձությանը, որպեսզի նաև, ամեն ինչից զատ, անհրաժեշտ պահին Հայկական բանակն ունենար բավարար քանակությամբ մարդուժ։ Ընդհակառակը՝ պետական ամենաբարձր մակարդակով խրախուսվեց ու հայկական հեռուստաալիքներով տասնամյակներով քարոզվեց արտագաղթը իբրև թե հայրենիքին «դրսից ավելի արդյունավետորեն օգնելու» (ինքնա)խաբուսիկ դրույթը։
8. Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն 2008-2009 թթ. թուրք ցեղասպանների հետ վարեցին այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը» ու ստորագրեցին ՀՀ առաջին կապիտուլյացիան՝ ստորացուցիչ հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ՎԱՐԺԵՑՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ընդդեմ ազգային շահերի։ Այդ դավաճանությունն էլ հող նախապատրաստեց 2020 թ. արցախյան դավաճանական կապիտուլյացիայի համար (ահա այդ տարիներին իմ բազմաթիվ քննադատական նյութերից ընդամենը մեկը, որտեղ նշվում են Թուրքիայի հետ կեղծ-նժդեհականների սիրախաղի կործանարար հետևանքները՝ http://blog.ararat-center.org/?p=380
9. Վերջին երկուսուկես տասնամյակում ՀՀ խամաճիկային քաղաքական ղեկավարությունն այդպես էլ չըմբռնեց ազատագրված հողի կենսական արժեքն ու նշանակությունը հայոց ազգ-պետության գոյակերտման ու գոյատևման համար՝ երբեք չորդեգրելով ամեն գնով այդ կենսատարածքը պաշտպանելու և վերաբնակեցնելու հետևողական քաղաքականություն։
ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՎ ԲՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ փաշինյանական խունտայի դավաճանական քայլերի, միջոցառումների և հանցավոր անգործունեության թվին պետք է դասել հետևյալ գործողությունները.
1) Նախապատերազմական փուլում փաշինյանական խունտան ամեն ինչ արեց հասարակության ուշադրությունը երկրորդական ու երրորդական հարցերի վրա շեղելու, միջհայկական պառակտումներ առաջացնելու և եղածներն էլ սրելու ուղղությամբ։
2) Խունտան լիովին քայքայեց ՀՀ ազգային անվտանգության առանց այն էլ տկար ու խոցելի համակարգը։ Մասնավորապես, գրեթե լիովին չեզոքացվեց ԱԱԾ գործունեությունը՝ այդ ծառայությունն ամբողջությամբ ոստիկանական գործառույթների կատարմանն ուղղելու և նրա ղեկավար կազմում հաճախակի փոփոխություններ կատարել կանխամտածված քայլերի միջոցով։
3) Նոր և նորագույն անհրաժեշտ սպառազինությունների փոխարեն ՀՀ բյուջեի սուղ միջոցներով խունտան կատարեց ֆիզիկապես ու բարոյապես մաշված, խոտան, մեր պայմանների ու կարիքների համար անպիտան զինատեսակների ու զինամթերքի մեծածախս գնումներ (դրա վառ օրինակն են պատերազմի ժամանակ չգործած ՍՈՒ-30-ններն ու Հորդանանից բերված ՀՕՊ հնացած համակարգերը)։
4) ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարության կազմում իրականացված կադրային ջարդը, լայնածավալ ու հաճախակի փոփոխություններն զորքերի ընդհանուր կառավարման մեջ առաջացրեցին խառնաշփոթություն, անկազմակերպվածություն և կարգապահության անկում։
5) Տեղեկություններ կան նաև առ այն, որ պատերազմից ընդամենը 2-3 օր առաջ ՊԲ հրամկազմի միջին օղակներում ծառայող մի քանի տասնյակ սպա, առանց որևէ պատճառաբանության, հրաման են ստացել շտապ հրաժարականի դիմում գրել ու լքել բանակը (https://www.youtube.com/watch?v=Vg69FdMyAKI...
6) Թշնամու մոտալուտ անխուսափելի հարձակման մասին հավաստիորեն տեղեկանալուց հետո նրան կանխարգելիչ (превентивный) կամ կանխահարձակ (упреждающий) հարված չհասցվեց։ Այնինչ այդպիսով ադրբեջանական բանակին պետք էր զրկել առաջին հարված հասցնելու մեծ առավելությունից՝ նաև առաջացնելով նրա շարքերում շփոթմունք և անվստահություն։ Ըստ ԱՀ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի, ադրբեջանական հարձակման միայն առաջին 15 րոպեում ոչնչացվել են Արցախի Պաշտպանության Բանակի ՀՕՊ-ի կեսը և հրետանու 40 տոկոսը։ Հայկական բանակի կանխահարձակ հարվածը կկանխեր այդ վիթխարի կորուստները և նախաձեռնությունը թեկուզ ժամանակավորապես կանցներ մեր ձեռքը։ Նկատենք, որ կանխարգելիչ հարվածի հույժ կարևորությունն արտաքուստ ճանաչվել և ընդունվել էր ՀՀ պաշտպանական նոր՝ «տոնոյանական» դոկտրինում, սակայն վճռորոշ պահին դավաճանաբար այդ քայլը դրժվել էր։
7) Պատերազմի ժամանակ ՀՀ տարածքում չանցկացվեց համընդհանուր զորահավաք, ըստ այդմ՝ բանակը չստացավ անհրաժեշտ քանակի մարդուժ։
8) Ավելին, տապալվեց նաև Արցախում համընդհանուր զորահավաքի կազմակերպումը, որովհետև պատերազմի ամենաառաջին օրերից թույլ տրվեց, որպեսզի արական սեռի չափահաս հազարավոր տղամարդիկ հեռանան ՀՀ։
9) ՀՀ-ի տնտեսությունն ու ամբողջ կենսագործունեությունը չդրվեցին ռազմական շավիղների վրա՝ դրանով իսկ երկիրն ու ազգաբնակչությունը չնախապատրաստվեց ավելի երկարատև պատերազմի։
10) Պատերազմի ժամանակ խափանված էր նաև հրամանատարական ուղղահայացը։ Միմյանց հակասող ու խառը հրամաններ արձակողների շրջանակը լայն էր։ Հրամաններ էին արձակում ռազմական և քաղաքացիական իշխանությունների զանազան բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ՀՀ ռազմականապես անմեղսունակ վարչապետից, նրա տիկնոջից ու ՀՀ ԶՈՒ ԳՇ պետից սկսած մինչև Արցախի Հանրապետության նախագահ, ՊԲ հրամանատար, ոչ պաշտոնական ռազմական գործիչներ, շրջանների ղեկավարներ և այլն։
11) Բանակային պահեստազոր կազմավորելու փոխարեն կուսակցական ու տեղական կառավարման մարմինների հիման վրա կամավորական ջոկատներ ստեղծելու փաշինյանական խունտայի հոկտեմբերի 21-ի կոչն ու հետագա «ջանքերը» պետք է գնահատել որպես արհեստական խառնաշփոթ ստեղծելու և ճակատը քայքայելու բացահայտ դավաճանական քայլեր։
12) Պահեստազորայիններն ու կամավորականները շատ հաճախ առաջնագիծ էին ուղարկվում անկազմակերպ, անպատրաստ և նույնիսկ անհրամանատար։ Իսկ տեղում նրանք հաճախ զրկված էին հարևան զորամասերի ու ջոկատների հետ կապի միջոցներից, ու ռազմական իրավիճակի մասին տարրական պատկերացումներից։
13) Պատշաճ կերպով չկազմակերպվեց սփյուռքից կամավորականների ժամանումն ու նրանց արդյունավետ ներգրավումը ՀՀ ԶՈՒ կազմի մեջ։
14) Շատ դեպքերում կամավորապես զինկոմիսարիատներ ներկայացած մասնագետ զինվորականներին (որոնց կարիքը բանակը շատ էր զգում) պարզապես տուն են ուղարկել՝ ասելով, թե հետո կկանչեն։
15) Հայկական զինանոցում եղած «Իսկանդեր» տիպի հզոր հրթիռային համակարգերն այդպես էլ չօգտագործվեցին։ Մասնավորապես, դրանց միջոցով թշնամու օդանավակայաններին և հրամանատարական կետերին հարվածներ չհասցվեցին՝ թույլ տալով, որպեսզի երնկնքում թշնամին բացարձակ տիրապետություն հաստատի։
16) Համարժեք պատասխան չտրվեց Ստեփանակերտի, Շուշիի և Արցախի մյուս բնակավայրերի ռմբակոծմանն ու հրթիռակոծմանը։
17) Ռազմավարական, քաղաքական ու խորհրդանշական մեծ նշանակություն ունեցող մի շարք բնակավայրերից հայկական զորքերը դուրս են եկել վերևից իջեցված հանցավոր հրամաններով։ Հենց այդպես են հանձնվել թշնամուն, մասնավորապես, Հադրութը, Քարինտակը և Շուշին։ Ավելին, հետագայում հայկական ստորաբաժանումներին թույլ չի տրվել գրոհել ու հետ վերցնել այդ բնակավայրերը (Հադրութի դավաճանության մասին տե՛ս, մասնավորապես, https://www.aravot.am/2020/12/03/1156564/; https://www.aravot.am/2020/12/15/1159291/; Քարինտակի և Շուշիի հանձնման մասին՝ https://news.am/arm/news/614232.html; https://168.am/2021/01/17/1445806.html
18) Հայկական կողմի հրամանատարությունը, փաստորեն, չձեռնարկեց հակահարձակողական որևէ խոշոր գործողություն՝ նախաձեռնությունը կամովին և ամբողջովին հանձնելով թշնամուն։ Մինչդեռ հակահարձակումներ կազմակերպելու համար քանիցս առկա են եղել միանգամայն լուրջ հիմքեր ու պայմաններ։
19) Պատերազմի ընթացքի մասին ՀՀ պաշտոնական լրատվամիջոցներով մատուցվող տոտալ ապատեղեկատվությունը՝ ամպագորգոռ «Հաղթելու ենք» բացականչություններով ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ էր դնում, ինչը և թույլ չտվեց հասարակության առողջ ուժերին ժամանակին հասկանալ իրավիճակի ծայրահեղ լրջությունը և պատշաճ կերպով արձագանքել մոտալուտ աղետին։
20) Արցախի անտառալեռնային գոտում, ինչպես նաև բուն բնակավայրերում կարելի էր շատ արդյունավետորեն դիմադրել այն զենքով, որը Հայկական բանակն ուներ, իսկ պակասելու դեպքում այն կարելի էր արագորեն լրացնել՝ փոքր տրամաչափի ականանետեր, հակատանկային և հակաօդային դյուրակիր (այդ թվում՝ նորագույն) համակարգեր («Կորնետ», «Վերբա» և այլն), հաստոցային ավտոմատ նռնականետեր (АГС և այլն), ծանր գնդացիրներ (ДШК և այլն), այլ տեսակի հրազեն։ Այդպես կարելի էր շատ երկար դիմադրել։ Կարելի էր և պետք էր զարկ տալ դիվերսիոն-հետախուզական խմբերի գործունեությանը։ Հոկտեմբերի վերջին թշնամու հարձակողական ռեսուրսներն արդեն սպառվում էին և նա արդեն սկսել էր կորցնել իր վստահությունը։ Ուրեմն, պետք էր կռվել մինչև թշնամուն հյուծելը, այլ ոչ թե հանձնվել այսպիսի աղետալի հետևանքներով։ Իսկ ինչ վերաբերում է, թե Ստեփանակերտը կշրջափակեին ու զորքը կկոտորեին, ապա դրանք դատարկ խոսակցություններ են։ Թշնամու ամեն քայլին կարելի էր հակադրել սեփական հակաքայլեր, ներառյալ հենց Ստեփանակերտում փողոցային կռիվներ, ծայրահեղ դեպքում նույնիսկ Ստեփանակերտի հանձնում և կազմակերպված նահանջ։ Բայց երբեք չէր կարելի դիմել ամբողջական կապիտուլյացիայի և ռազմավարական անգնահատելի նշանակություն ունեցող շրջանների՝ Քարվաճառի, Որոտանի (Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) հանձնմանը։
Մինչդեռ կապիտուլյացիա ստորագրելու փոխարեն պետք էր ընդամենը ճշմարտությունն ասել ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ժողովրդին ոտքի հանել, փոխարինել անգրագետ գեներալներին գրագետներով, դրսից հրավիրել ռազմական խորհրդատուներ և, ամենակարևորը, կռվել մինչև վերջին հնարավորությունը՝ անկախ նրանից, թե Շուշին կամ Ստեփանակերտը կընկնեին են թե ոչ։ Անկախ նրանից, թե որքան զոհեր կունենայինք, որովհետև թշնամուն կպատճառվեին ավելի մեծ կորուստներ։ Այդ պարագայում Շուշին էլ չէր ընկնի կամ արագորեն հետ կգրավվեր, ինչպես և մեկ անգամ արդեն հետ էր գրավվել։ Այդ դեպքում Հայաստանն էլ որպես (կիս)անկախ պետություն վերապրելու հնարավորություն կունենար։ Սյունիքն էլ չէր դառնա ծայրաստիճան խոցելի թիրախ։ Հասկացե՛ք, Երևանն էլ եթե ռմբակոծվեր, կռիվը պետք էր շարունակել։ Այդ դեպքում միայն կունենայինք արժանապատիվ խաղաղություն և զարգանալու մեծ հնարավորություններ։
Իսկ այժմ ամեն ինչ պետք է սկսել շատ ավելի ցածր կետից»։
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵՊՀ-ի բակում բարդին արմատից պոկվել ու տապալվել է կայանված մեքենաների վրա Ադրբեջանի սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ. Վիկտոր ԲիյագովՌոնալդուի 100-րդ գոլը օգնեց «Յուվենտուսին» Ա Սերիայի խաղում հաղթել «Սասուոլոյին»Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում է․ դատարանը երկրից բացակայելու թույլտվություն է տվելՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը «Գոյություն չունի ՀՀ, գոյություն չունեն անվտանգային համակարգեր, գոյություն չունի այլևս ինքնապահպանության բնազդ». Ռուբեն ՄխիթարյանՀիվանդանոց տեղափոխված երիտասարդն ինքն իրեն էր կրակել «Լուսավոր Հայաստանի» համագումարը հետաձգվում է. Էդմոն Մարուքյան Պաղեստինը հայտարարել է Գազայի հատվածում քիմիական զենքի օգտագործման նշանների մասինՄԻՊ-ը մեկնել է Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալուԳիտությամբ զբաղվելու ավելի գրավիչ մեխանիզմ է գործարկվում. ՓաշինյանՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է իրավական գնահատական տալ Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձություններին Ջրից թունավորվածների թիվը ժամ ժամի ավելանում է, հոսպիտալացվածները հիմնականում երեխաներ են. Սիսիանի ԲԿ«Ինչո՞ւ են ադրբեջանցիները 3 կմ առաջ եկել, ո՞ւր էր հայկական բանակը»․ ԳՇ պետը չպատասխանեց լրագրողների հարցերին Վտանգված է Սյունիքը, վտանգված է Հայաստանը. Զոհրաբյան Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 հրթիռ (լուսանկարներ, տեսանյութ)Հայտնի են միասնական քննությունների օրերը Բայց դու ի՞նչ ես խոսում. Սոս Ջանիբեկյանը՝ Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանցինե՞րն են թունավորել ջուրը․ հարց՝ Անահիտ Ավանեսյանին Ընտրությունները բացառիկ հնարավորություն են տալիս՝ Հայաստանն ազատագրելու Փաշինյան Նիկոլից ու իր անհայրենիք լակոտակրատիայից. Խաչիկ ԱսրյանԵվրախորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման այս միջադեպերը էսկալացիայի ռիսկեր են պարունակում. ՀՀԿ«Ինչպե՞ս ես համարձակվում ազատ ման գալ Հայաստանում, երբ քո թուրք հայրը 7000 տղու գլուխ է կերել». քաղաքացին՝ Աշոտ ՓաշինյանինԻնչո՞ւ չներեցիք Լելե Թեփեի կորուստը, բայց նորմալ եք վերաբերվում Սև լճերի կորստին. Սոֆյա Հովսեփյան «Սև Լիճը» և Աստվածաբանական հին վեճը. Ստեփան Դանիելյան Վահան Քերոբյանը ծնողների և եղբոր հետ պատվաստվել է Covid-19-ի դեմ Կապիտուլյացիային հաջորդած 6 ամիսներին Նիկոլը զբաղվել է ամեն ինչով, բացի նոր պատերազմը կանխելուց. Միքայել Մինասյան Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստանի տարածք, ինչը միջազգային իրավունքի հստակ խախտում է. Ֆրենկ Փալոուն Մի փոքր ցածր էլի, ձեր ձայները լսվում են ԱԽ նիստին․ Մանե Գևորգյանը՝ լրագրողներին «Արմենիա» ավիաընկերությունը հաջորդ ամսվանից կսկսի նոր կանոնավոր չվերթներ դեպի Հուրգադա Որպեսզի վտանգի աստիճանը որոշ կենդանիների համար ընկալելի լինի. Արշավիր Ղարամյան Սյունեցիները՝ սրբապիղծնե՞ր. «բլթոց»՝ Նորայր ՆորիկյանիցՄեկ շաբաթը բավարար ժամանակ էր Սև լճի տարածքում մեր կողմից 2 վաշտ տեղակայելու և թեման մեկընդմիշտ փակելու համար. Վրթանեսյան Նաիրա Զոհրաբյանը պատվաստավել է կորոնավիրուսի դեմ Անդրանիկ Քոչարյանն անցնում է բարեկրթության բոլոր սահմանները․ Ժուռնալիստների միությունԻնչո՞ւ Արա Այվազյանը կառավարության նիստի ընթացքում դուրս եկավ դահլիճից․ ԱԳՆ պարզաբանում Ո՞րն է տարբերությունը Homo sapiens-ի և Նիկոլի ոտքերի առաջ գառ մորթող գյուղացու միջևՀայաստանը տուլարեմիայի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի ՌԴ-ից Եթե հանձնենք Իշխանասարը՝ խնդիրներ կունենանք. կանխարգելիչ քայլեր վաղուց պետք է իրականացնեին. Մովսես Հակոբյան Արտակ Դավթյանը ժամանեց կառավարությունԱդամ Շիֆը դատապարտել է ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններըՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպքՀայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա ու լինի անձեռնմխելի. Նիկոլ Փաշինյանը՝ Սև լճի հատվածում իրադրության մասին Գեղարքունիքի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է, որևէ լարվածություն չկա. մարզպետ Չկա՞ր մեկը, որ այդ պատահականության ականջին շշնջար, թե իրականում ինչ նպատակ է հետապնդում հակառակորդը. Հասրաթյան Որ երեկ Սյունիքում չեն կրակել ու մարդ չի զոհվել, դա դեռևս չի նշանակում, որ իրավիճակի հետ պետք է հաշտվել. Արտակ Զաքարյան Խնդրում ենք, որ մեր 200 հոգուն պետական հոգածության տակ վերցնեն․ նաիրիտցիների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմացԱրա Աբրահամյանը և Տիգրան Ուրիխանյանը հուշագիր ստորագրեցինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստից հետո տեղի կունենա ԱԽ նիստ Սա զուտ պետական սահմանի խախտման դեպք չէ և իր մեջ առավել խորքային խնդիրներ է պարունակում. Աբրահամյան
Ամենադիտված