Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում «Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ 

Անտառապահին և Տավուշի մարզի 6 բնակչի մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Տավուշի մարզի բնակիչների կողմից ծառերի ապօրինի հատման և դրանք առանց թույլտվության տեղափոխելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության  անտառապահին 5մլն.790 հազար դրամ կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

Քրեական գործի տվյալներով՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության անտառապահը, անձնական շահագրգռվածությունց ելնելով, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով, Տավուշի մարզի բնակիչներին թույլատրել է տարբեր պահաբաժիններում իրականացնել ապօրինի ծառահատումներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2015-2018թթ. ընթացքում ապօրինի հատվել է ընդհանուր 102 հատ տարբեր տեսակի և տրամագծի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 10 117 500 ՀՀ դրամի վնաս։

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Խաչարձանի»  անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահը պատշաճ չի կատարել իր վրա դրված պարտականությունները, այն է՝ չի իրականացրել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն՝ ապօրինի անտառհատումների և ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում չի կազմել համապատասխան անտառխախտման արձանագրություններ և չի ներկայացրել անտառապետին, չի ստուգել բնափայտի մթերման և այլ տեսակի անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերը և հսկողություն չի սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անտառապահը Տավուշի մարզի վեց բնակիչների  թույլատրել է իր պահպանության տակ գտնվող պահաբաժնի անտառամասերում կատարել ապօրինի ծառահատումներ, փայտանյութի ապօրինի պատրաստում ու անտառից տեղափոխում և նրանց կողմից իր թույլտվությամբ արդեն կատարված այդ իրավախախտումները իր կողմից օրինական ընթացակարգով չարձանագրելու, որպես պաշտոնատար անձ իր պաշտոնեական լիազորությունները չկատարելու դիմաց նրանցից պահանջել և մաս-մաս անձամբ ստացել է տարբեր չափերի, ընդհանուր առմամբ 5մլն.790 հազար դրամ, կաշառք, ինչի շուրջ նախօրոք ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Նշված անձանց կողմից անտառ գնալու, ծառահատումների և փայտանյութի ապօրինի պատրաստման և տեղափոխման մասին տեղեկացված լինելով՝ անտառապահը նրանց նախապես տեղեկացրել է՝ անտառում ստուգում իրականացնողների առկայության մասին՝ արգելելով նրանց գնալ անտառ, երբեմն նրանցից պահանջել է թաքցնել անատառահատման մասին վկայող հետքերը, նրանց է տվել իր մոտ եղած կնքամուրճը՝ վերջիններիս կողմից հատված ծառերի կոճղերը կնքելու համար։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ Տավուշի մարզի վեց բնակիչներին՝ ծառերի ապօրինի հատման, դրանք առանց թույլտվության տեղափոխելու և տարբեր չափերի կաշառք տալու համար: Քրեական գործով բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ
Ամենադիտված