Կառավարության դիմաց քաշաթաղցիները պատռեցին Փաշինյանի խոսքի մեջբերմամբ՝ լրագրողի պաստառը
ՏեսանյութերԿառավարության դիմաց ակցիա անող քաշաթաղի բնակիչներից մեկը պատռեց «Yerkir.am»-ի լրագրող Լիանա Սարգսյանի ձեռքի պաստառը, որտեղ մեջբերված էր Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Ակցիա իրականացնող քաղաքացիներն սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ-Նիկոլ»:
Հիշեցնենք, որ Եռաբլուրում, ի պատասխան լրագրողի հարցին, թե դուք ասել եք, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր. «Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ»:
Լրագրողն էլ գրավոր, պաստառի վրա գրված բերել էր Նիկոլ Փաշինյանի խոսքը:
«Ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ կային Նիկոլ Փաշինյանի աջակիցներ, որոնք բռնությամբ ձեռքիցս խլեցին պաստառը եւ պատռեցին: Իրավիճակը բավականին վախեցնող է, այս իրավիճակը անհանդուրժելի է: Այո, ես նորից կարող եմ այդ հարցադրումը վարչապետին անել, ցանկացած առիթի դեպքում: Ես ուզում եմ, որ ՀՀ քաղաքացին հասկանա, մեր վարչապետը Շուշին համարում է հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական»,- ասաց լրագրողը: