ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ չընտրվեց. հարցը կքննարկվի հաջորդ նիստին
ՀասարակությունԱյսօր ԵՊՀ-ում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում էր նաև խորհրդի նախագահ ընտրելու հարցը։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել էին Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը եւ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կարլեն Խաչատրյանը: Խորհրդի անդամների առավելագույն ձայներով որոշվեց, որ ընտրությունը պետք է փակ լինի, սակայն քվեարկության արդյունքում թեկնածուներից որևէ մեկը չընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ: Նախագահ ընտրելու հարցը տեղափոխվում է հաջորդ նիստի օրակարգ: