Սա ողբերգություն է, երբ մարդիկ տնով-տեղով, ամբողջ գույքով լքում են հայրենիքը, իսկ այստեղ քննարկվում է Փաշինյանի համար վնգստացող դատավորների թիվը․ Զոհրաբյան
ՔաղաքականՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն հասկանում արտահերթ նիստով կառավարության ներկայացրած նախագծերի քննարկման հրատապության իմաստը, կարևորությունը, կարծում են, թե այդ նախագծերով իշխանությունը փորձում է կեղծ օրակարգ ձևավորել: Ընդդիմադիրները նման տեսակետ հայտնեցին ԱԺ արտահերթ նիստում:
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի կարծիքով ևս՝ պետք է քննարկեին տեղահանված արցախցիների հարցերը, ռազմագերիներին օգնելու հարցերը և Արցախին առնչվող այլ կարևոր հարցեր: «Բայց այդ հարցերը չեն քննարկվում, որովհետև այս իշխանության համար կա շատ ավելի կարևոր օրակարգ՝ ինչպես ավելացնել կալանքի սանկցիա տվող դատավորների թիվը»,-նշեց նա ու հավելեց, որ իշխանությունն ԱԺ է բերում կեղծ օրակարգեր:
Ըստ նրա՝ ԱԺ նախագահը պետք է պատվիրակություն կազմեր, գնային օդանավակայան՝ տեսնելու, թե նախօրեին ինչ էր կատարվում այնտեղ: «Միայն երեկ Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը որոշ ավիաընկերություններ դարձրեցին 1050 դոլար»,-նշեց նա: