Նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում իրազեկման թերթիկներ են բաժանվել
ՀասարակությունՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետների հանդիպումների շարքը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների պատասխանատուների հետ եզրափակվեց։
Նախաձեռնության շրջանակում վերջին հանդիպումը Աջափնյակ վարչական շրջանի դպրոցների և մանկապարտեզների ղեկավարների հետ էր։
Նշված կազմակերպությունների ղեկավարներն իրազեկվել են և Covid-անվտանգության, և ջեռուցման նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։ Բաժանվել են իրազեկման թերթիկներ՝ հաստատություններում փակցնելու համար։
Հաջորդիվ ստուգայցերի միջոցով կազմակերպություններում կդիտարկվի Covid անվտանգության և ջեռուցման նորմերի պահպանումը: