Հայտնաբերվել է COVID-19֊ի անսովոր ախտանիշ․ Express
Գիտություն և ՄշակույթՈտնաթաթի մատների կարմրությունը կարող է վկայել COVID-19- ի զարգացման մասին, Express-ին ասել է բժիշկ Հուսեյն Աբդեն: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով հիվանդ որոշ մարդիկ բողոքել են ստորին վերջույթների այտուցվածությունից և այրոցի զգացողությունից: «Մաշկի վրա ցանը, որը ազդում է մատների վրա, ևս մեկ ախտանիշ է, որով պետք է ախտորոշել կորոնավիրուսը», - զգուշացրել է մասնագետը:
Ինչպես հայտնի է, COVID-19-ի հիմնական ախտանիշներից բժիշկները առանձնացնում են մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, հազը, դժվարացած շնչառությունը, մկանային ցավը, հոգնածությունը, հոտառության խանգարումը, համի կորուստը: Ավելի հազվադեպ, SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակն արտահայտվում է գլխացավի, սրտխառնոցի և փսխման միջոցով:
COVID-19-ի կլինիկական նշանները շատ նման են շնչառական հիվանդությունների՝ սովորական մրսածության ևգրիպի նշաններին։