«Ամեն մի գերու վերադարձը կարող է հիմք հանդիսանալ նոր սակարկումների, նոր պայմանագրերի, հողերի և տարածքների». Լարիսա Ալավերդյան
ՀասարակությունՀայ հասարակական-քաղաքական գործիչ, չորրորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսօր՝ փետրվարի 4-ին, տեղի ունեցած ասուլիսին խոսեց նաև գերիների վերադարձի մասին, և նշեց, որ մեր կողմից գերիներ ունենալու թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ինչի մասին գիտենք, թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան. «Ամեն մի գերու վերադարձը կարող է հիմք հանդիսանալ նոր սակարկումների, նոր պայմանագրերի, նոր հողերի և տարածքների կամ էլ այնպիսի բանի, որի մասին մենք անգամ չգիտենք այսօր: Մինչև այսօր մենք միշտ իմացել ենք միայն սառցալեռան վերին հատվածը, մենք չգիտեինք՝ ինչ է եղել ամսի 9-ին, և թե ինչ է ստորագրվել հունվարի 11-ին»,- այս մասին ասուլիսի ժամանակ խոսեց Լարիսա Ալավերդյանը:
Նա այն կարծիքին է, որ հիմա ընթանում է քաղաքական մաիպուլիացիա և ամենակարևոր խնդիրները իշխանությունը փորձում է երկրորդական պլան մղել. «Այն պահին, երբ իշխանությունը իրապես դառնա ազգային շահերը արտահայտող իշխանություն, այդ ժամանակ էլ իրենց բնականոն ձևով կլուծվեն գերիների և բոլոր հումանիտար հարցերը»,- ընդգծեց նա:
Ըստ բանախոսի՝ իշխանության փոփոխությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ներկայիս իրավիճակը շտկելու համար. «Ներկայիս իշխանությունը իրականացրել է մի ծրագիր, որի նպատակի մեջ մտնում էր զոհվածների, անհետ կորածների և գերության մեջ գտնվածների այդ ահռելի թվերը: Իսկ քաղաքական էլիտան, թերացում ունեցավ այնտեղ, որտեղ չունեցանք մեր ժամանակվա Նժդեհը և Վազգեն Սարգսյան»,- նշեց Լարիսա Ալավերդյանը: