Կիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել 

Նիկոլ Փաշինյանը «իշխանական ֆեյքերին» զե՞րծ կպահի ԶԼՄ օրենքում փոփոխությոններ կատարելու նախագծից

Հասարակություն

«Իմ քայլի» մի խումբ պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխությոններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով արգելվում է հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները կամ անանուն աղբյուրներ են:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկվող նախագիծը որևէ կապ չունի ֆեյք նյուզից խուսափելու հետ և լուծում է ընդամենը մեկ խնդիր՝ զսպել իշխանությանն անհաճո բոլոր լրատվամիջոցներին:

«Նախագիծը հակասահմանադրական է, որովհետև ՄԻԵԴ-ի կայացրած բազմաթիվ վճիռներով լրատվամիջոցը պարտավոր չէ բացահայտել իր անանուն աղբյուրը, ավելին՝ աղբյուրը չհրապարակելը ևս համարվում է լրատվամիջոցի իրավունքը: Այս ճանապարհով Նիկոլ Փաշինյանն ընդամենը ուզում է վերահսկել այն տելեգրամյան ալիքները, որոնք բավականին լայն տարածում են ստացել և այդ ալիքներից օգտվում են բազմաթիվ լրատվամիջոցներ, և, քանի որ այդ ալիքներից շատերը իր և իր ընտանիքի մասին հրապարակում են ոչ հաճո տեղեկատվություն, նա ընդամենը փորձում է այս հակասահմանադրական քայլերով վերահսկել մեդիադաշտը»,- նկատեց պատգամավորը, որը ևս նախկինում լրագրող է եղել:

Զոհրաբյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը, ով «օդում կախված լուրերի» թիվ մեկ կրողն է եղել թե՛ որպես լրագրող, թե՛ որպես պատգամավոր, այժմ փորձում է լրատվամիջոցներին պրեսինգի տակ պահել:

Նախագծով սահմանվում է, որ լրատվամիջոցը կարող է տարածել տելեգրամյան ալիքների տրամադրած ինֆորմացիան, սակայն չի կարող նշել տվյալ ալիքի անունը: Փոխարենը, լրատվամիջոցը կարող է նշել «մեր աղբյուրների փոխանցմամբ», կամ «ըստ մեր տեղեկությունների». այս դեպքում ամբողջ  պատասխանատվությունը կրելու է ԶԼՄ-ն:

Զոհրաբյանը կարծում է, որ իշխանականները այսկերպ փորձում են հասկանալ՝ լրատվամիջոցը սկսելու է ինքնագրաքննություն, թե ոչ. «Կլինեն հսկայական տույժեր և տուգանքներ, իսկ Հայաստանում լրատվամիջոցները, իսկապես, շատ լայն ֆինանսավորումներ չունեն և գրեթե շատերը ինքնաֆինանսավորմամբ են կարողանում գոյատևել, մեկ-երկու անգամ X լրատվամիջոցի վրա մի քանի միլիոն տուգանք դրվեց, տվյալ լրատվամիջոցը ուղղակի կգնա սնանկացման և փակման: Ահա այս ճանապարհն է ընտրում երբեմնի նախկին լրագրողը: Եվ, եթե Նիկոլ Փաշինյանը չի վախենում, օրինակ, Mediaport-ից ու Dejavu-ից՝ ինչու է փորձում այսպիսի խուճուճ ճանապարհներով նվազեցնել այդ ալիքներին՝ լրատվամիջոցների հղումները: Շատ պարզ է՝  իր հիմնական թիրախը այդ և մի քանի այլ ալիքներն են, որոնք շատ կարճ ժամանակում կարողացան լայն լսարան ապահովել և իր խնդիրն այն է, որ այդ լսարան ունեցող լրատվամիջոցները, օրինակ ԼՈՒՐԵՐ.com-ը, չվերցնի Mediaport-ի որևէ տեղեկատվություն և չտարածի՝ այդկերպ բազմապատկելով լսարանը»:

Պատգամավորը նկատեց, որ իմքայլականները խորհրդարանում ունեն այնքան ձայնի իրավունք, որ նախագիծը անպայմանորեն կյանքի կկոչեն, սակայն այլ հարց է՝ այն կունենա ապագա, թե ոչ, բայց, ըստ նրա, ապագա չունի հենց Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե նախագիծը աշխատելու է իմքայլականների դեմ ևս, որովհետև նրանց պատկանող լրատվամիջոցները այլևս չեն կարողանալու ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնի իշխանական «ֆեյքերին» հղում տալ, Զոհրաբյանն ասաց, որ նրանք դրանից դուրս գալու ձևն էլ կգտնեն: 

«Բոլորը գիտեն, թե այդ ֆեյքերը ովքեր են աշխատեցնում, Ազգային ժողովի որ կին պատգամավորն է աշխատեցնում, և բոլորը, ովքեր հետաքրքրված են ֆեյսբուք մեդիատիրույթով, շատ լավ գիտեն՝ այդ կնոջը քրեական պատասխանատվության ենթարկելը և Աբովյանի կանանց գաղութում նստեցնելը ընդամենը ժամանակի հարց է: Ես ինքս եմ լինելու դատարանում մեղադրանք ներկայացնողներից մեկը այդ ֆեյքի իրական աշխատեցնողի դեմ, որովհետև պատվիրատուն, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է»,- ընդգծեց պատգամավորը:

Զոհրաբյանի խոսքով՝ իշխանության միակ խնդիրն է՝ ընդդիմադիր լրատվամիջոցներին զրկել խոսքի ազատության իրավունքից:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակը
Ամենադիտված