Ռուստամ Բաքոյանը Բաղդադում մասնակցում է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը
ՀասարակությունՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գտնվում է Բաղդադում, որտեղ Իրաքի վարչապետի, նախագահի և այլ պաշտոնյաների ու եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ միասին մասնակցում է Շանգալում (Սինջար) տեղի ունեցած ցեղասպանության 140 եզդի զոհերի հիշատակի արարողությանը:
Այս մասին պատգամավորը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Սա այսօր է ու հենց հիմա, որի ականատեսն եմ Բաղդադում։ Անունն էլ ցեղասպանություն»,- գրել է նա: