Ջալալ Հարությունյանն անգիտակից վիճակում վերակենդանացման բաժանմունքո՞ւմ է. Iravunk.com
ՀասարակությունIravunk.com-ի տեղեկություններով` գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է:
«Մեր աղբյուրը նշում է, որ Ջալալ Հարությունյանն անգիտակից վիճակում է:
Հիշեցնենք, որ երեկ Արցախի պաշտպանության նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ:
Այստեղից հարց է առաջանում. ինչպե՞ս է անգիտակից Ջալալ Հարությունյանը վերակենդանացման բաժանմունքից պաշտոն ստացել»,- գրում է կայքը: