Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղ Միջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ) Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ) Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղ 

Հայտարարվել է Հայաստանում և Ղրղզստանում հետբուհական կրթական ծրագրի մեկնարկի մասին

Գիտություն և Մշակույթ

Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հայտարարվել է «Հայաստանում և Ղրղզստանում  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում» նախագծի (CeoTAK) մեկնարկի մասին:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Այդ նպատակով կազմակերպված առցանց հանդիպմանը ելույթ է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարության անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին` նախարարի տեղակալը նշել է, որ բարձր է գնահատում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական ծրագրի մշակումը` այդ համատեքստում կարևորելով բուհերում հետազոտության, նորարարության և արդյունաբերության կապերի ամրապնդմանը միտված նախագիծը: Ա. Մարտիրոսյանը՝ որպես ծրագրի համակարգող, շնորհակալություն է հայտնել Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանին` նշելով, որ ծրագրում ընդգրկված են ՀՀ երեք բուհեր` Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը, Հայաստանի ագրարային ազգային համալսարանը:

«Ծրագիրը հեռանկարային է, քանի որ ստեղծվելու է աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների հետազոտական նոր հարթակ, որը կնպաստի համատեղ հետբուհական կրթական ծրագրի իրականացմանը, ինչը կլինի կարևոր ձեռքբերում: Հայաստանյան բուհերն այժմ գտնվում են մի փուլում, երբ փոփոխում են ուսուցման և դասավանդման հարաբերություններն արդյունաբերության հետ, հետևաբար անհրաժեշտ է ստեղծել միջոլորտային ծրագրեր, որոնք կկապեն տարբեր համալսարաններ և կստեղծեն սիներգիա: Ակնկալում ենք, որ ծրագիրն ուղղակի ազդեցություն կունենա ուսանողների՝ աշխատաշուկա մուտք ապահովելու առումով, ինչպես նաև կնպաստի հետազոտողների նոր կարողությունների ձեռքբերմանը և լաբորատորիաների հզորացմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

CeoTAK նախագիծը միտված է աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ասպիրանտական կրթության բարելավմանը, արդյունաբերական դոկտորական կրթության մոդելի կիրառմանը, հետազոտական կարողությունների ուժեղացմանն ու կապերի զարգացմանը:

2021-24 թվականների համար նախատեսված 36 ամսվա տևողությամբ կրթական նախագիծը համակարգելու է Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանը: «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը» (ՃՇԱՀ) հանդես է գալիս որպես հայաստանյան համակարգող:

Նախագծի շրջանակում վերանայվելու և բարելավելու են հետազոտական լաբորատորիաները, համապատասխան թեմաներով վերապատրաստվելու են ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող մասնագետները:

Նախագծում ընդգրկված են 14 կազմակերպություններ Իսպանիայից, Շվեդիայից, Սլովենիայից, Բելգիայից, Հայաստանից և Ղրղզստանից.

  • Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան - Իսպանիա (համակարգող),
  • Արքայական տեխնոլոգիական ինստիտուտ – Շվեդիա,
  • Լյուբլյանայի համալսարան – Սլովենիա,
  • Բրյուսելի ազատ համալսարան – Բելգիա,
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարան,
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան,
  • Երևանի պետական համալսարան,
  • ՀՀ կադաստրի կոմիտե,
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
  • Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարան,
  • Ղրղզստանի երկրաբանության, լեռնահանքային արդյունաբերության և բնական պաշարների զարգացման պետական համալսարան,
  • Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն,
  • Օշի տեխնոլոգիական համալսարան – Ղրղզստան,
  • Ղրղզստանի Հանրապետության պետական քարտեզագրական-գեոդեզիական ծառայություն:

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում և Ղրղզստանում հետբուհական բարձրագույն կրթության նոր ծրագրերի մշակումն է` միտված հետազոտությունների և նորարարությունների միջև կապերի զարգացմանը, պետական կառույցների հետ համագործակցության ամրապնդմանը: Թիրախային են դիտվում համատեղ նորարարական նախագծերի և ասպիրանտական ծրագրերի իրականացումը, արդյունաբերության հետ բուհական կապի ամրապնդմանն ուղղված ռազմավարությունների մշակումը և այլն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցեր
Ամենադիտված