Հերթական հաղթանակը դատարանում՝ «կինոյի սցենարով». Ռուբեն Հայրապետյան
ԲլոգոսֆերաՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական հաղթանակը դատարանում՝ «կինոյի սցենարով»
Եվ այսպես…
Դատարանը վճռել է, որ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ն, որը ժամանակին անսպասելիորեն իրավապահ մարմիններին հանձնած փաստաթղթում ինձ անհիմն կերպով մեղադրել էր օրենքի խախտմամբ աշխատակցին պարգևատրելու մեջ, ՀԵՆՑ ՆՈւՅՆ աշխատակցին մի քանի ամիս անց ապօրինաբար է ազատել աշխատանքից (հաստիքի ձևական փոփոխության հիմքով): Վերջինս դատարանի որոշմամբ վերականգնվում է իր պաշտոնում, իսկ համալսարանից հօգուտ աշխատակցի բռնագանձվում է ավելի քան 4 մլն դրամ: Համալսարանի ղեկավարի ապօրինության հատուցումը, ցավոք, կատարվելու է ուսանողների վարձերի հաշվին…
Ավելի կարևորի մասին՝ շուտով:
Շարունակե՛ք այդպես, տեսնենք՝ ուր եք հասնելու»: