Մահվան ելքով վրաերթ` Երևանում. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Արտակարգ ՊատահարՓետրվարի 15-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաշակունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Լյոտնի ուչիլիշչայի» դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնային ճանապարհով անցնող հետիոտնին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել է:
Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի: