Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը 

Սերժ Սարգսյանը «պատերա՞զմ» է հայտարարում Կարեն Կարապետյանին

Վերլուծական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, որի ընթացքում բավականին ուշագրավ մեսիջներ են հնչեցվել: Միանշանակ է, որ երրորդ նախագահի հարցազրույցի գլխավոր հասցեատերը և թիրախը բնավ էլ մերժվածի կարգավիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանը չէր: Սերժ Սարգսյանի շեշտադրումներից կարելի է եզրակացնել, որ տվյալ հարցազրույցով թիրախավորվում էր մեկ մարդ և այդ մարդը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է:

Դիցուք՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անարդար է իրեն մեղադրել իշխանությունը կապիտուլյանտին հանձնելու մեջ, քանի որ ինքը հեռանալուց իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին և ոչ թե Փաշինյանի թիմին: Ի՞նչ է ստացվում. Սարգսյանը ակնարկում է, որ պետք է Կարապետյանին ուղղել այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ իշխանությունը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին, և ինչո՞ւ Կարապետյանը չի պահել այդ իշխանությունը՝ չի՞ ցանկացել, թե՞ թույլ չեն տվել:

2020 թվականի մայիսին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո Կարեն Կարապետյանը լրագրողներին հայտարարեց, որ հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի հետ եղել են պայմանավորվածություններ, սակայն դրանք իրենց ներքին պայմանավորվածությունն է: Առանց փակագծերը բացելու` Կարապետյանը նշեց միայն, որ այդ պայմանավորվածությունները Փաշինյանը մինչ օրս պահում է: Սերժ Սարգսյանի հարցազրույցի ֆոնին այս պայմանավորվածությունները և հանգամանքը, որ Կարապետյանը չի ցանկանում բացել փակագծերը, իսկ բոլոր նախկին վարչապետերին թիրախավորող Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո անչափ լոյալ էր Կարեն Կարապետյանի հանդեպ՝ բավականին ուշագրավ երանգ են ստանում:

Ո՞րն է այս պարագայում Սերժ Սարգսյանի «վախը»: Վերջինս կարող է ունենալ մտահոգություններ, որ հայաստանյան ընդդիմադիր դաշտի խմորումների ֆոնին Կարեն Կարապետյանը կարող է քաղաքական ամբիցիաներ դրսևորել և վերդառնալ կամ որոշակի շրջանակներ, հատկապես ռուսական լիբերալ կամ այսպես կոչված` Գազպրոմյան շրջանակները, որոնք բավական ազդեցիկ են ռուսական քաղաքական իսթեբլիշմենթում, կարող են վերադարձնել Կարապետյանին հայաստանյան քաղաքական դաշտ: Քանի որ 17+ ի մաս կազմող քաղաքական ուժերից յուրաքանչյուրը իր քաղաքական շահն է հետպանդում և չի ստացվում միասնական օրակարգ մշակել՝ վերը նշված սցենարը չի կարելի բացառել:

Սարգսյանին չեն կարող չմտահոգել նաև Կարապետյան-Քոչարյան հանդիպման մասին վերջերս տարածված լուրերը: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդության տակ ստորագրած երաշխավորներից մեկն էր, օրերս էլ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Կարապետյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող էր գլխավորել Քոչարյանի նախընտրական ցուցակը: Ի դեպ, այս տեղեկությունները չեն հերքել ոչ Քոչարյանի, ոչ էլ Կարապետյանի գրասենյակից: 

Եթե Ռուսաստանը փորձի այս շախմատային պարտիայում քայլ անել հենց Քոչարյան-Կարապետյան զույգի միջոցով, ապա Սերժ Սարգսյանը կարող է հայտնվել ոչ թե ցուգցվանգի առջև՝ ինչպես 2018-ին էր, այլ քաղաքական շախ ու մատի: Տարբեր հաթակներում պարբերաբար արվող հանրային հարցումները ցույց են տալիս, որ Կարապետյանի վարկանիշը հեռանալուց հետո էլ բավական բարձր է, ինչը նշանակում է, որ վերադառնալու դեպքում նախկին վարչապետի շանսերը թերագնահատելը քաղաքական անհեռատեսություն կլինի: Վերջին օրերին զգալիորեն ակտիվացել է նաև Կարեն Կարապետյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջը, որում տարատեսակ ակնարկներ են արվում հնարավոր վերադարձի կապակցությամբ: Այս հանգամանքը քաջ գիտակցելով և հաշվի առնելով, որ մոտ է ընդդիմության՝ փետրվարի 20-ի վճռորոշ հանրահավաքը, որում կարող են որոշվել նաև պայքարի ապագա ֆորմատը և օրակարգը և ինչու ոչ՝ նաև նոր լիդերները,  Սարգսյանը փորձում է ի սկզբանե ձախողել այն կոնֆիգուրացիաների ձևավորումը, որոնց արդյունքում նա կարող է հայտնվել կամ բավական թույլ դիրքերում կամ ընդհանրապես խաղից դուրս: Երրորդ նախագահի հարցազրույցի գլխավոր մեսիջը՝ Կարեն Կարապետյանին հայտարարված «պատերազմը» պետք է դիտարկել հենց այդ գործընթացների պրիզմայի ներքո...

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան
Ամենադիտված