«Կիսլարոդի բալոնը դատարկելիս են եղել, ու էդ պայթյունը եղել ա»․ նոր մանրամասներ (լուսանկարներ)
ОбществоԻնչպես հայտնել էինք քիչ առաջ, այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Մասիսի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի տներից մեկում պայթյուն է որոտացել:
Դեպքի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Հովտաշենի համայնքապետի՝ Հովհաննես Թադևոսյանի հետ, որն ասաց, որ պայթունի հետևանքով կա 1 զոհ և 1 տուժած. «Երկու համագյուղացիներ կիսլարոդի բալոնը դատարկելիս են եղել, ու էդ պայթյունը եղել ա: Հովտաշենի բնակիչներից մեկը տեղում մահացել ա, իսկ մյուսին էլ շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Ասում են՝ կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց համայնքապետը:
Վերջինս նշեց, որ մահացածը 48 տարեկան էր, իսկ տուժածը՝ 60-ին մոտ: Վերջինս վնասվածք է ստացել գլխի հատվածում:
Լուսանկարները՝ shamshyan.com-ից։
Զվարթ Պետրոսյան