Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Генпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким уроком Министр экономики Армении принял посла Великобритании 

Սերժ Սարգսյանը Փաշինյանին զրկեց առանցքային «հաղթաթղթից»

Аналитический

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի ամփոփիչ մասը նույնպես լի էր ուշագրավ մեսիջներով: Սարգսյանը, խոսելով պատերազմի և այդ պատերազմում կրած պարտության պատճառների մասին,  վերոնշյալ պրոցեսները կապեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խաթարման, դիվանագիտական դաշտում իշխանությունների դիլետանտության հետ: Լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում, Փաշինյանի կողմից դաշնակցի մեջքի հետևում պայմանավորվածությունների ձեռք բերումը և այդ ամենի արդյունքում՝ անվստահության մթնոլորտի ձևավորումը՝ ահա այն պատճառները որոնք, ըստ Սարգսյանի, հանգեցրին պատերազմի վերսկսմանը և ինչը ոչ պակաս կարևոր է՝ պատերազմում առաջնային գործոն դարձրին Թուրքիային: Քանի որ, ըստ Սարգսյանի, մինչ այս Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը և փոքր եղբորը ռազմական աջակցություն ցուցաբերելու ձգտումը զսպվում էր հենց հայ-ռուսական կայուն և դաշնակցային հարաբերություններով:

Պակաս կարևոր չէր Սարգսյանի դիտարկումը Շուշիի անկման մասին: Ըստ Սարգսյանի` եթե անգամ Շուշին սկուտեղի վրա չեն մատուցել թշնամուն, ապա  առնվազն պատշաճ կերպով չեն կազմակերպել քաղաքի պաշտպանությունը, ինչի մեջ Սարգսյանը նույնպես որոշակի միտում է տեսնում, ինչպես նաև այն բանում, որ վերջին օրերին միայն քաղաքի պաշտպանությունը հանձնարարվեց փորձառու գեներալներին՝ նախկիններին` հետագայում ձախողումը հենց նախկինների վրա բարդելու նպատակով: 

Ինչ վերաբերվում է Արցախի նախկին և ներկա ղեկավարներին, ապա Սարգսյանը անդրադարձել է նաև վերջիններիս, մասնավորապես, նշելով, որ Բակո Սահակյանից գաղտնի Փաշինյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարել: Անշուշտ, Բակո Սահակյանը կարող էր խառնել Փաշինյանի խաղաքարտերը  և ընթացիկ պրոցեսները ԱՀ նախագահից գաղտնի պահելու Փաշինյանի մոտիվացիան՝ հենց այդ պրոցեսների անխափանությունը ապահովելն էր և ավարտին հասցնելը, ինչը տեղի չէր ունենա, եթե Սահակյանը տեղեկացված լիներ ստվերային բանակցությունների մասին: Ի տարբերություն Բակո Սահակյանի՝ Սերժ Սարգսյանի մեսիջներից հասկանալի է դառնում, որ ԱՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ոչ միայն տեղյակ է եղել Փաշինյանի ծրագրերից, այլ նաև պատրաստակամորեն դրանց մաս է կազմել:

Միևնույն ժամանակ իր խոսքում երրորդ նախագահը ընդգծեց. որ Հայաստանի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, իր կարծիքով, դավադիր գործողությունների մեջ ներգրավված չի եղել, սակայն չի ունեցել նաև բավարար փորձառություն ստեղծված իրավիճակում ճիշտ որոշումներ կայացնելու համար: Սարգսյանի այն խոսքից, որ Փաշինյանը բանակի բոլոր պատասխանատու գեներալներին փոխարինել է հարմարվողականներով, կարելի է ենթադրել, որ եթե անգամ Գասպարյանը դավադրության մեջ իր մասնակցությունը չի ունեցել, այնուամենայնիվ նա հարմարվողականների շարքում է, եթե աշխատել է և պատերազմի ավարտից հետո էլ շարունակում է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչ վերաբերվում է բանակի սպառազինության պլանի փոփոխությանը` Սարգսյանը այստեղ հաստատեց ԶՈՒ նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի երկու ամիս առաջ արված հայտարարությունները առ այն, որ այդ պլանը փոխվել է՝ խոցելի դարձնելով Հայաստանի և Արցախի պաշտպանողունակությունը, իսկ գնումների նոր պլանը իր մեջ բազմաթիվ կոռուպցիոն տարրեր է պարունակել: Սա, ըստ էության, Սերժ Սարգսյանի հեռակա «բարևներն» էին ոչ միայն Փաշինյանին, այլ նաև ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանին և Պատրոն Դավիթին՝ Դավիթ Գալստյանին:

Սարգսյանի հարցազրույցի վերջին հատվածը, իրավամբ, կարելի է անվանել կուլիմինացիոն, քանի որ երրորդ նախագահը դիմեց մարտավարական քայլի՝ խլելով Փաշինյանից վերջինիս գլխավոր հաղթաթուղթը: Սարգսյանը հայտարարեց, որ թեև մնում է ակտիվ քաղաքական կյանքում, սակայն չի հավակնում պետական որևէ բարձր պաշտոն զբաղեցնելու: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն գնալու է արդեն երկրորդ ռեբրենդինգի՝ հանդես գալով նոր դեմքերով, իսկ Սարգսյանը, ում դեպքում դեռ առկա է մերժվածի ամպլուան, մնալու է ստվերում` այդպիսով ՀՀԿ-ին ընձեռելով մանեվրելու ավելի մեծ հնարավորություն: Իսկ Փաշինյանն իր հերթին զրկվում է ամենակարևոր հաղթաթղթից՝ ռևանշիզմի թեզը մանիպուլացնելու հնարավորությունից, քանի որ այլևս չի կարող պնդել, որ նախկին մերժվածները փորձում են վերադառնալ և ժողովրդից խլել հաղթանակը:

Հարցազրույցում լակմուսի թղթի պես անցնում էր նաև այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում իր՝ Սերժ Սարգսյանի պռոյեկտը: Այդ միտքը Սարգսյանը կրկնեց մի քանի անգամ՝ հատուկ ակցենտավորելով և փորձելով հստակ դիստանցիա ձևավորել իր և Փաշինյանի միջև, միևնույն ժամանակ փաստենք, որ Փաշինյանի՝ Սարգսյանի պռոյեկտ լինելու հանգամանքը այդչափ հերքելու ցանկությունը առնվազն մտածելու տեղիք է տալիս:

Եթե ամփոփելու լինենք երրորդ նախագահի բացառիկ հարցազրույցը, ապա կարելի է անել մեկ գլխավոր եզրահանգում՝ քաղաքական դաշտում տեղի ունեցող խմորումների և վերադասավորումների ֆոնին՝ Սարգսյանը մնալու է խաղի մեջ և փորձելու է քաղաքական դաշտում պահպանել առանցքային ակտորներից մեկի իր դերը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовераВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 МАЯВС Азербайджана не обстреливали армянские позиции: МО АрменииТрамп лидирует согласно последним опросам избирателей В ЕС предупредили Грузию о возможности упустить «шанс на евроинтеграцию»Боррель назвал срок окончания конфликта на Украине без поставок западного оружияSkoda показала внешность спортивной версии кроссовера EnyaqГлавы МИД Армении и Мальты обсудили вопросы о деятельности ОБСЕ и председательстве Мальты в ОрганизацииГенпрокурор: Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные «ГД»Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер АветисянПосол: Великобритания выступает против ограничений азербайджанских независимых СМИApple проведет рекордный выкуп акций из-за плохих продаж
Самое популярное