«ՊՍԺ»-ն չպետք է քիթը վեր բարձրացնի». Պոչետինոն՝ «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին
ՍպորտՖրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իսպանական «Բարսելոնային» հաղթելուց հետո ասաց, որ իր թիմը չպետք է կանգ առնի այստեղ:
Երեքշաբթի օրը Բարսելոնայում կայացած խաղն ավարտվեց 4-1 հաշվով՝ հօգուտ ՊՍԺ-ի: Պատասխան հանդիպումը տեղի կունենա Փարիզում՝ մարտի 10-ին:
«Յուրաքանչյուր խաղում մենք փորձում ենք գտնել ճիշտ հավասարակշռություն պաշտպանության և հարձակման միջև, բայց մենք չպետք է կանգ առնենք: Մենք պետք է զարգացնենք մեր սեփական ոճը: Ես գոհ եմ մեր խաղից և արդյունքից, բայց չպետք է մեր քիթը վեր բարձրացնենք: Եկեք չմոռանանք, որ պատասխան խաղ ունենք: Առջևում դեռ 90 րոպե կա, և նրանք հիանալի խաղացողներ ունեն», - Պոչետինոյին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: