Ֆրանսիայի առաջնության խաղում «Մարսելը» հաղթեց «Նիցցային»
ՍպորտՖուտբոլի Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրի հետաձգված խաղում «Մարսելը» սեփական հարկի տակ հաղթեց «Նիցցային»:
Մարսելում կայացած հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով: Տանտերերի կազմում գնդակը խփեց Ալվարո Գոնսալեսը, իսկ Սեյֆ-Էդդին Հովին դուբլ ձևակերպեց: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Ամին Ջիրին և Մալիկ Սելլուկին:
«Մարսելը» 37 միավորով վեցերորդն է մրցաշարային աղյուսակում։ «Նիցցան» 14-րդն է: