Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) 

Ռուսերենին ինչ-որ կարգավիճակ տալը չի խանգարում մեր պետականությանը. Դավիթ Բաբայան

Արցախ

Ռուսերենին ինչ-որ կարգավիճակ տալը չի խանգարում մեր պետականությանը. Արցախը չի հրաժարվում իր պետականությունից, իր պետական լեզվից, մենք ունենք միայն մեկ պետական լեզու՝ դա հայերենն է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նա համոզված է, որ Արցախում ռուսերենի՝ որպես պաշտոնական երկրորդ լեզվի ընդունումը, չի կարող վատ հետևանքներ ունենալ Արցախի վրա, եթե հետևանքներ, ապա միայն դրական. «Սա որևէ ձև չի կարող ազդեցություն ունենալ հայերենի տեղի ու դերի վրա: Հայոց լեզուն Արցախի պետական լեզուն է, այն մեր ինքնության, մեր ինքնագիտակցության, անցյալի, ներկայի և ապագայի կարևորագույն գրավականն է: Ես չեմ ուզում, որ մենք զբաղվենք շահարկումներով, այլ մոտենանք հարցերին սառնասրտորեն, այնպես անենք, որ մեր երկրին այն օգուտ բերի: Արցախում որևէ մեկը հայերենի տեղն ու դերը չի կարող կասկածի տակ դնել»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Վերջինս այն համոզմանն է, որ այդ որոշումը դեռ պետք է ընդունվեր այն ժամանակ, երբ Արցախը նոր էր ստեղծվել, որը էլ ավելի նպաստավոր պայմաններ կստեղծեր Արցախի Հանրապետության համար. «Եթե մենք պատմությունը ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ Արցախի Հանրապետության հռչակագիրը առաջին անգամ ընթերցվել է ռուսերեն: Մենք երևի պետք է ժամանակին այդ հարցը լուծեինք, երբ Արցախի Հանրապետությունը նոր էր ստեղծվել, որովհետև Բաքվից Սումգայիթից այնքան փախստականներ էին եկել Արցախ, որոնք հիմնականում ռուսախոս էին: Նրանց հիմնական մասը լքել է Արցախը նաև ինտեգրվել չկարողանալու պատճառով, և մենք կորցրել ենք ոչ միայն հազարավոր քաղաքացիների՝ քանակական առումով,  այլ նաև ինտելեկտուալ առումով՝ կորցրել ենք մեծ ներուժ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը մեծ հույս ունի, որ Արցախում ռուսերեն լեզվի պաշտոնական դարձնելը, էլ ավելի կմիավորի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին և կխորացնի նրանց միջը կապը. «Մենք պետք է ավելի խորացնենք մեր կապերը ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների հետ: Սփյուռքի ամենամեծ հատվածը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, ավելի քան 3 մլն հայեր կան այնտեղ: Ավելին՝ այդ 3 մլն հայերից մի պատկառելի մասը արցախցիներ են: Ավելի շատ արցախցի ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, քան Արցախում: Այս տեսակետից ռուսաց լեզվին ինչ-որ կարգավիճակ տալը մեր հանրապետությունում, կարծում եմ, առնվազն վնաս չի հասցնի, ընդհակառակը, կարող է օգուտ տալ»,- նշեց նա:

ԱՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ խնդիրը լեզվի մեջ չէ,  այլ՝ ինքնագիտակցության մեջ. «Ինչի՞ չկա մարդ, որ միայն հայերեն է խոսում, բայց գող ու ավազակ է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի առաջին հերթին մեր շահերից բխի և դրական ազդի մեր երկրի տնտեսության, քաղաքական վարկանիշի և տարբեր հարթությունների վրա»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ առանձնացնելով ադրբեջաներենը, որը, ինչպես նշեց նա, մեզ համար չի կարող ընդունելի լինել. «Բայց այն մենք պետք է ուսումնասիրենք, որպեսզի ավելի լավ հասկանանք մեր հակառակորդին: Տեսեք, թե իրենք իրենց մոտ ինչ մակարդակի են բարձրացրել հայերենի իմացության անհրաժեշտությունը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսական ակցենտով խոսացող հայ «արևմտամետները» Անգլիայում և Կանադայում կրթություն ստացած Բագրատ Սրբազանին ասում են «ռսի ագենտ»․ Կարեն ՔոչարյանՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
Ամենադիտված