ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի և Սիսիանի քաղաքապետերի հետ Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի անդամները վարչապետին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ոստիկանական մեծ ուժեր են կուտակվում կառավարական առանձնատան մոտ Հակոբ Արշակյանի՝ լրագրողին բռնության ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել Միջազգային անվտանգության վարչության պետի մեկնաբանությունը՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության համաժողովին ՀԱՊԿ հայտարարությանը Երեկ հակառակորդը կրակոց է արձակել Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ. «Հետք» Գերեզման այցելելու Նիկոլի «մոլուցքը» նոր չէ. Միքայել Մինասյան Ժամը 20։30 հավաքվում ենք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ՝ ի զորակցություն Սյունիքի ու հանուն հայրենիքի. Գեղամ Մանուկյան Նիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ Թովմասյան Արցախ վերադարձած քաղաքացիներին վեց ուղղությամբ աջակցություն կտրամադրվի 

ԿԳՄՍ նախարարությունն արմատական փոփոխություն է առաջարկում բուհերի ընդունելության կարգում

Գիտություն և Մշակույթ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու մասին» Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, առաջարկվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, անցկացման ժամկետներին և հայտագրման եղանակին։

Գործող կարգով սահմանված է, որ դիմորդներն ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը հանձնում են այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում հայտագրել են առաջինը: Նախագծով ամրագրվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման առցանց եղանակը՝ ընդունելության քննությունները կազմակերպող և անցկացնող Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով։ Այս կարգավորումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ և կանոնակարգված դարձնել գործընթացը:

Գործող կարգով դիմորդները դիմում-հայտում հայտագրում են մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 5-րդ, 6-րդ տեղերում հայտագրված մասնագիտություններով բուհ ընդունվում են շատ քիչ դիմորդներ, իսկ 7-րդ տեղից հետո հայտագրված մասնագիտություններով ընդունելություն լինում է գրեթե բացառիկ դեպքերում: Բացի դրանից՝ 8 մասնագիտություն հայտագրելը նվազեցնում է մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնարավորությունը, քանի որ դիմորդները, հաճախ նախընտրած մասնագիտությունից բացի, հայտագրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք պարզապես ունեն նույն մրցութային քննությունները: Արդյունքում՝ բազմաթիվ դիմորդներ, դուրս մնալով նախընտրած մասնագիտության մրցույթից, ընդունվում են այլ մասնագիտություններով:

Նախագծով սահմանվում է, որ բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է հիմնական և լրացուցիչ փուլերով: Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովիհայտագրմամբ: Դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհերի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատականներ, և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր: Այսպիսով՝ հայտագրման այս եղանակը հնարավորություն է տալիս մասնագիտական հստակ կողմնորոշում ունեցող դիմորդներին ընդունվել բուհ՝ իրենց նախընտրած մասնագիտությամբ։

Մասնագիտության հայտագրումն անցկացվում է երկու փուլով` առաջին և երկրորդ: Առաջին փուլն ընդգրկում է ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից նախընտրած մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը, իսկ երկրորդ փուլը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը։

Նախագծով հստակեցվել են նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվելու արտոնություններ ունեցող դիմորդների խմբերը, ներկայացվող պահանջները և դեպքերը: Սահմանվել է արտոնություն մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդների համար, այն է՝ զորացրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվելու հնարավորություն՝ ըստ ՀՀ կառավարության հաստատած տեղերի: Տվյալ մասնագիտության գծով բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում զորացրված դիմորդն անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

Հավելենք, որ 2012 թվականից առ այսօր ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության գործընթացը կարգավորվել է Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ բացառությամբ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի և Սիսիանի քաղաքապետերի հետ «Վայելիր լավագույնը». Լուիզա Ներսիսյանը` հրապարուրիչ կերպարումԱվստրալիայի Դաշնային խորհրդարանի անդամները վարչապետին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ոստիկանական մեծ ուժեր են կուտակվում կառավարական առանձնատան մոտՀակոբ Արշակյանի՝ լրագրողին բռնության ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել Արժանի լինենք մեր որդիներին ու նրանց պայքարին. Կարին ՏոնոյանՄիջազգային անվտանգության վարչության պետի մեկնաբանությունը՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության համաժողովին ՀԱՊԿ հայտարարությանը Երեկ հակառակորդը կրակոց է արձակել Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ. «Հետք» Գերեզման այցելելու Նիկոլի «մոլուցքը» նոր չէ. Միքայել ՄինասյանԺամը 20։30 հավաքվում ենք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ՝ ի զորակցություն Սյունիքի ու հանուն հայրենիքի. Գեղամ Մանուկյան Նիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ ԹովմասյանԱրցախ վերադարձած քաղաքացիներին վեց ուղղությամբ աջակցություն կտրամադրվի Ռոմանոս Պետրոսյանը խոսել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին Հավանական եմ համարում հունիս-հուլիսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա. Հրանտ Բագրատյան Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ կարևորելով Հելսինկիի հիմնարար սկզբունքները «Արա՛, բռնե՛ք. Փաշինյանը փախավ». գորիսեցիները վարչապետին ճանապարհեցին հայհոյանքներով (տեսանյութ) Պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել1991-ից ի վեր չեմ հիշում, որ ՀՀ որևէ ղեկավարի հրապարակայնորեն այսպես անպատվեին. Սենոր Հասրաթյան Հայաստանում իշխում է թուրքական օկուպացիոն վարչակարգ. Էդգար ԷլբակյանՍյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ Նիկոլ Փաշինյանը Գորիսում է. այստեղ նույնպես բողոքի ակցիաներ են (տեսանյութ)«Սյունիք. Ես ծեր արևը կծիմ». ԱնդրեԱրայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա. Hraparak.am ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի հանդիպումը ԵՄ անդամ երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ Իրավապահ մարմիններին հրահանգ է իջեցվել ցանկացած գնով ձերբակալելու Վահե Հակոբյանին և իր կնոջը. փաստաբաններԻ՞նչ գործ ունեին դիմակավորված իրավապահները Սյունիքի քաղաքներում. իրավապաշտպան Փոխգնդապետ Արթուր Հակոբյանը կհուղարկավորվի Գառնիի ազատամարտիկների գերեզմանատանը՝ ապրիլի 23֊ին Մեր ընտանիքի անվան հետ կապված սուտ տեղեկություններ են շրջանառվել․ Սուրիկ Խաչատրյան Սյունիքում քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է․ փաստաբան Զորամասերից մեկում ապրիլի 21-ին անցկացվել են տեսական պարապմունքներ (լուսանկարներ)44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար կտեղադրվի. Արման ՎարդանյանՀայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան«Լա՞վ եք տղե՛րք»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզի N զորամաս կատարած այցիցՊուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան. ՓաշինյանՄիայն Աթաթուրքի ու Լենինի արձաններն են պակասում այստեղ. ակցիայի մասնակիցՇուռնուխցիները հայհոյանքներով ճանապարհեցին Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)Սյունիքում մեզ չաջակցողների մեծ մասը գործում է որոշ ուժերի կողմից կազմակերպված խմբերով. Արման Եղոյան Մեղրիի միջանցք չի լինելու. Նիկոլ Փաշինյան Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ2020-ի մարտի համեմատ եկամուտների ընդհանուր բազան ավելի է 7,8 մլրդով․ Քերոբյան Արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ. նախարարություն«Լիվերպուլի» սեփականատերը ներողություն է խնդրել ակումբի երկրպագուներիցԿաթողիկոսը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի բարոյահոգեբանական վիճակը«Գալիս է մի պահ, երբ հոգնում ես ներել, խնդրել, համոզել, վիճել, երբ ավելի հեշտ է ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել». Դիանա Տոռես Օդային տագնապ և շչակի գործարկում՝ 5 մարզերում․ ԱԻՆ-ը ուսումնական վարժանքներ է անցկացրել Շուռնուխցիները փակել են Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը Բագրավան համայնքի նախկին ղեկավարի կողմից 17.275.000 ՀՀ դրամի գույք է հափշտակվել. ԱԱԾՏավուշի մարզպետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պատերազմից տուժածներին աջակցելու հարցը
Ամենադիտված