Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է դատարանի որոշմանը, ըստ որի քաղաքագետ Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց:
«Գիտե՞ք ինչի Բեքարյանին թողեցին: Ջոկել են, որ մի շաբաթ էլ պահեին բոլոր կլյուչնիկները միջազգային հարաբերությունների մասնագետներ կդառնան, իսկ իրենց խելացի մարդիկ պետք չեն: Բեքարյանի զենքը ուղեղն ու գիտելիքն է, իսկ դա ամենասարսափելի բանն է կիսաբաց ուսապարկերի համար: Բարի վերադարձ կարգին մարդ ու կարգին ընկեր», - գրել է Մխիթարյանը: