«Կարող ա մեզ հետևում են». Նազենի Հովհաննիսյանն ընտրյալ ունի (լուսանկար)
Ժամանց![«Կարող ա մեզ հետևում են». Նազենի Հովհաննիսյանն ընտրյալ ունի (լուսանկար)](/timthumb.php?src=disc/24-02-21/52fab49df953c43c45d972f6563e17cc.jpg&w=780)
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել բալետի առաջատար արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանի հետ:
«Կարող ա մեզ հետևում են»,- այսպես է դերասանուհին մակագրել լուսանկարը, ապա դիմել է հետևորդներին` «Ռուբենի համար ինստագրամ բացե՞նք, թե ոչ...»:
Հրապարակման մեկնաբանություններում Հովհաննիսյանը նշել է, Ռուբենն ընդամենն իր ընկերն է, սակայն նաև խոստովանել է, որ ընտրյալ ունի:
«Հարգելի և իմ սիրելի հետևորդներ, ես երբեք չեմ հրապարակում իմ անձնական կյանքը սոցցանցերում, քանի որ դա վերաբերվում է միայն ինձ և իմ կողքին գտնվող մարդուն: Ես էլ իրավունք ունեմ ոչ հանրային մնալ և ունենալ իմ կյանքը: Իսկ Ռուբենը հրաշալի մարդ է, ընկեր և զարմանալի արտիստ է, ով չի դադարում զարմացնել, շուտով դուք ինքներդ դրանում կհամոզվեք»,- գրել է դերասանուհին:
![](disc/24-02-21/a329bed05a38c332480dccb1cd95877c.jpg)
![](banners/armflix.jpg)