«Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է անում քաղաքացիներին հավաքվել Ազատության հրապարակում
ՀասարակությունԸնդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը կոչ է անում քաղաքացիներին հավաքվել Ազատության հրապարակում՝ զորակցություն հայտնելու ՀՀ Զինված ուժերին: Հայրենիքի փրկության շարժման խորհրդի տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է. «Հայրենիքի փրկության շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված ուժերին»:
Հայտարարությամբ կոչ է արվում քաղաքացիներին փետրվարի 25-ին ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում՝ ավարտին հասցնել կառավարության, Նիկոլ Փաշինյանի հեռացման գործը՝ միաժամանակ ցուցաբերելով զսպվածություն:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը: