Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

ՀՀ ԱԳ փոխնախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Քաղաքական

Իրաքի Հանրապետությունում այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են հայ և քուրդ ժողովուրդների պատմական ամուր կապերն ու փոխադարձ համակրանքը: Մասուդ Բարզանին բարձր է գնահատել Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումը ինքնավարության քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում: ԱԳ նախարարի տեղակալ Ապիտոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու բազմաոլորտ համագործակցությունը Իրաքյան Քուրդիստանի հետ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Իրաքյան Քուրդիստանի  նախագահը՝ շնորհավորելով էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ ՀՀ դիվանագիտական առաքելությունը մեծապես կնպաստի քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացմանը: Երկուստեք ընդգծվել է նաև տնտեսական և առևտրային կապերի խորացման կարևորությունը՝ մասնավորապես զբոսաշրջության և էներգետիկայի, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի ոլորտներում:

Փետրվարի 25-ին  Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանորեն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև համագործակցության արդեն իսկ ձևավորված դինամիկ օրակարգին՝ առանձնահատուկ ընդգծելով տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության առավել խթանման կարևորությունը: Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ՝ առանձնացվել են զբոսաշրջության, էներգետիկայի, կրթության ու գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Երկուստեք կարևորվել է Երևան-Էրբիլ կանոնավոր չվերթների շուտափույթ վերսկսումը, ինչը մեծապես կնպաստի երկու ժողովուրդների միջև միջմշակութային փոխանակմանը և գործարար կապերի ամրապնդմանը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ գործարար համաժողովների անցկացման վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը այցի շրջանակներում հանդիպել է նաև Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբատ Թալաբանիի հետ: Ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային մի շարք հարցերի՝ քննարկվել են նաև նորարար կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի փոխխոսնակ Հեմին Հաուրամիին: Հանդիպմանը ներկա էին ԻՔ խորհրդարանի ազգային և կրոնական փոքրամասնությունների և տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ: Կողմերը քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի լայն շրջանակ՝ այդ թվում հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի ձևաչափում։ Հանդիպմանը մասնակցում էր նաև այցով Էրբիլում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված