Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից 

Հիմա տեսա՞ր, «ժողովուրդ», թե սպանելը, քանդելը, թալանելն ու ավերելն ինչպե՞ս և ե՞րբ է լինում. Տաթև Այվազյան

Բլոգոսֆերա

Armday.am կայքի հիմնադիր Տաթև Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ասա' ինձ, «ժողովուրդ», հիշու՞մ ես...

Երկար տարիներ առանց երկար բարակ մտածելու ձայնակցում էիր անվճար բամբասողներին, վճարովի զրպարտողներին ու ստախոսներին, և անդադար կրկնում, բողոքում ու բղավում էիր` «...հասե~ք, սպանել են, քանդել են, թալանել են, ավերել են...»:

Բողոքում և բղավում էիր այն ժամանակ, երբ իրականում` ոչ սպանել էին, ոչ քանդել, ոչ թալանել, ոչ էլ ավերել էին քո տունն ու քո երկիրը:

Բողոքում և բղավում էիր այն ժամանակ, երբ երեխաներդ ու թոռներդ թռվռալով խաղում էին այգում ու բակում, ուրախ-ուրախ, առանց դիմակի գնում էին մանկապարտեզ, դպրոց ու համալսարան, բանակ էին գնում` ծառայում էին պատվով ու արժանապատվությամբ, իսկ դու աշխատում էիր, տոներ էիր տոնում, հարսանիք անում, ամուսնանում, և երեխաներ ու թոռնիկներ ունենում:

Բողոքում էիր հենց այն ժամանակ, երբ պատերազմ չկար, չէր էլ կարող լինել, իսկ թշնամին չէր հանդգնում լայնածավալ պատերազմ սկսել (մեկ անգամ փորձեց, և չորս օրում ջախջախվեց), կամ մոտենալ քեզ, ինչ մնաց թե հարձակվեր, հաղթեր, զանգվածաբար սպաներ ու գերեվարեր քո հարազատներին, իսկ դրանից հետո արդեն Հայաստանում` քո տնից դուրս հաներ քեզ:

Բողոքում էիր հենց այն ժամանակ, երբ չէիր էլ հիշում, կամ մտածում քո ընտանիքի անվտանգության, կամ թուրքի սպառնալիքի տակ բնակավայրդ լքելու և տունդ հրդեհելու մասին:

Այո` բազմաթիվ ու բազմապիսի դժվարությունների և անարդարությունների էիր բախվում, բայց միևնույնն է` ներքուստ հանգիստ էիր:

Բողոքում էիր, բայց հոգու խորքում անհոգ էիր...

Անհոգ էիր, որովհետև այդ ժամանակ կար պետություն, որը հոգ էր տանում քո անվտանգության համար, իսկ դու` մեկ լավ, մեկ վատ, մեկ` սովորական, բայց ապրում էիր քո կյանքով և օրվա խնդիրներով: Իսկ քո բոլոր բողոքները, դժգոհությունները, խնդիրներն ու մտածմունքը զուտ կենցաղային էին` քո տան ներսի, քո երկրի ներսի:

Հիշու՞մ ես, «ժողովուրդ», մի ժամանակ պետություն կար...

Իսկ հիմա ի՞նչ է մեր վիճակը, «ժողովուրդ»...

Դարձել ենք մեր կյանքն ու ընտանիքի գոյությունը վտանգած, հոգիներս բզկտված, ողբի և լացի մեջ խեղդված, անդառնալի կորուստներ կրած, և ամեն ժամ հիվանդության ու մահվան հետ առերեսվող, սգավոր ու մոլորված մարդկանց բազմություն:

Դարձել ես դաժանորեն խաբված, առհամարված ու անօգնական դիմակավոր մարդկանց համախումբ:

Դարձել ես ներսից ջախջախված պետության և մազից կախված երկրի տարածքում բնակվող, ծաղրված, դժբախտ, տխուր, անտարբեր, նյարդային, հայհոյող և անիծող մարդկանց հանրույթ: Իսկ աշխարհասփյուռ հայությունը վերածվել է օտար պետություններում գլխիկոր դեգերող, նվաստացած ու խեղճացած մարդկանց համայնքի:

Հիմա տեսա՞ր, «ժողովուրդ», թե սպանելը, քանդելը, թալանելն ու ավերելն ինչպես և երբ է լինում:

Հավանաբար 100 տարի պետք է անցներ, որ մոռանայիր, թե ինչպես է լինում դա:

Ասա ինձ, «ժողովուրդ», մի՞թե դու սա էիր ուզում:

Հայտարարում էիր, որ պարզապես ուզում էիր ավելի լավ ապրել` ուրիշ ոչինչ:

Այդպես չէ՞...

Սակայն` ոչ...

Հավանաբար հենց սա էիր ուզում, որովհետև այսօր էլ` այդ նույն անվճար բամբասողներն ու վճարովի ստախոսները Եռաբլուրում ոտնակոխ են անում քո հերոսաբար զոհված հարազատի շիրիմը, իսկ դու լռում ես...

Որովհետև այսօր էլ քո հայրենիքն ու հայրենակցի հողն ու տունն են առանց կռվի հանձնում թշնամուն, իսկ դու լռում ես...

Որովհետև թշնամու կողմից գերեվարված քո հարազատին չեն վերադարձնում, իսկ դու` լռում ես...

Որովհետև քեզ ամեն քայլափոխի խաբում և ծաղրում են, ասելով, թե իբր` քո հայրենիքի կորստյան, հարազատի զոհվելու, անհետ կորչելու, վիրավորվելու և գերեվարվելու իրական մեղավորները մեղավոր չեն, իսկ դու լռում ես...

Դու ոչ միայն շարունակում ես հավատալ բացահայտ ստին ու կեղծիքին, այլ նույնիսկ չես էլ փորձում պարզել, թե իրականում ինչու է զոհվել, անհետ կորել, գերեվարվել, կամ վիրավորվել քո որդին, եղբայրը, քույրը, հարազատը, ընկերը, բարեկամն ու հայրենակիցը, և ովքե՞ր են մեղավոր դրանում:

Դու բավարարվել ես հերթական այն ստով, որ բացի մեղավորներից բոլորը մեղավոր են:

Դու չես էլ ուզում հետամուտ լինել` պարզել իրականությունը:

Դժվար է հավատալը, որ դու հենց սա էիր ուզում...

Ի՞նչ է պատահել քեզ հետ, «ժողովուրդ»...

Դու դադարե՞լ ես սիրել քո հարազատին, քո հայրենիքն ու քո հայրենակցին:

Դու դադարել ես զգալ ու մտածե՞լ...

Դատարկ, հիմար և պարզունակ սուտը քեզ համար շատ ավելի՞ն է, քան քո հայրենիքն ու հարազատի կյանքը:

Ինչու՞ այսպիսին դարձար...

Այս ի՞նչ ես անում դու քո ընտանիքի, պետության ու հայրենիքի հետ, «ժողովուրդ»:

Իսկ հետո՞... հետո ի՞նչ ես անելու...

Ի՞նչ ես պատասխանելու քո սերունդներին, «ժողովուրդ»:

Ո՞նց ես ապրելու...»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)
Ամենադիտված