ՌԴ-ն կոչ է անում Հայաստանում ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորել. Մատվիենկո
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի Դաշնությունը Հայաստանի ղեկավարությանը և քաղաքական ուժերին դիմում է կոչով՝ անել ամեն ինչ՝ երկրում ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Այս մասին ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում նշել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Նա նաև տեղեկացրել է՝ Հայաստանը Ռուսաստանին չի դիմել՝ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված օգնության հարցով: