«Ոչ մի հարցի չեք պատասխանում». մարզերից երթի եկածներին արգելում էին շփվել լրագրողների հետ (տեսանյութ)
ՏեսանյութերՎարչապետ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի ավարտից հետո մարզերից եկած քաղաքացիներն իրենց բնակավայրեր վերադարձան Շահումյանի հրապարակում կայանած ավտոբուսներով:
Ավտոբուսների համակարգողները թույլ չէին տալիս ուղևորներին շփվել լրագրողների հետ. «Ոչ մի հարցի չեք պատասխանում»,- ասել է նրանցից մեկը:
Նշենք, որ համացանցում տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ իշխանությունը ակտիվ վարչական ռեսուրս է օգտագործում Փաշինյանի աջակցության հանրահավաքին բազմամարդություն ապահովելու համար։