Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ պատերազմում պարտությունը նախապես ծրագրված էր
ՔաղաքականՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին այսօր տված հարցազրույցում չի բացառել, որ պատերազմում պարտությունը նախապես ծրագրված էր․ «Այո, հիմքեր կան կասկածելու, որ պարտությունը նախապես պլանավորված էր: Ինչո՞ւ երկիրը գնաց անհասկանալի ստորաբաժանումներ ստեղծելու ճանապարհով, այլ ոչ թե զինված ուժերը համալրելու ուղով: Ինչու՞ են ավելի վաղ փորձառու ռազմական սպաները, գեներալները, գնդապետները փոխարինվել կամ հեռացվել աշխատանքից: Սա շատ նման է ծրագրված պարտության: Մոտիվացիան պետք է հետաքննեն համապատասխան մարմինները»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։