Այս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են. Երևանի մետրոպոլիտեն ՊԲՀՖ հրավերով Հայաստան են ժամանել մեքսիկացի պատգամավորներ Թուրքական լրատվամիջոցը հայտնել է, թե թուրք ընդդիմադիրները հանդիպում են ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող հյուրանոցում Իսրայելում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում VAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում․ Aravot.am ԱՄՆ-ում համերգի ժամանակ թատրոնի տանիքը փլուզվել է հանդիսատեսի վրա Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին և փոխհատուցում պահանջել Մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք. Աննա Հակոբյան Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Մակրոնի հետ 

Ե՞րբ Փաշինյանին մեղադրանք կներկայացվի սուտ մատնության հոդվածով

Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հանդես է եկել մի շարք ռեզոնանսային հայտարարություններով, որոնցում հասցեական և ոչ հասցեական մեղադրանքներ է հնչեցրել: Իրավիճակի զավեշտը կայանում է նրանում, որ այդ մեղադրանքները մեկի պես կամ հերքվել են՝ ընդ որում իրավապահ մարմինների կողմից, կամ այդպես էլ մնացել են անպատասխան՝ օդում կախված լուրերի մակարդակում:

Դիցուք՝ ասուլիսներից մեկի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում օտար գործակալներ են վխտում: Դրանից հետո բազմիցս թե՛ ԱԱԾ-ին, թե՛ դատախազությանը հարցեր են ուղղվել՝ ո՞ւր են այդ գործակալները, արդյոք դրանք բացահայտվել են, ի՞նչ վնաս են նրանք հասցրել ՀՀ ազգային անվտանգությանը և պետական շահերին, սակայն երկու կառույցներն էլ քար լռություն են պահպանում մինչ օրս:

Նիկոլ Փաշինյանը մեկ այլ ասուլիսի ընթացքում թիրախավորել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա, մասնավորապես, հայտարարել էր՝ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: Այն բանից հետո, երբ երկրորդ նախագահը դատի տվեց Նիկոլ Փաշինյանին, վերջինս հայտարարեց, որ ուրիշ Քոչարյանի է նկատի ունեցել: Ինչ է սա, եթե ոչ դասական զավեշտ:

Բոլորս քաջ հիշում ենք հայտնի պատմությունը՝ պետական հեղաշրջման փորձի հետ կապված, որում մեղադրվեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Փաշինյանի այդ մեղադրանքը հերքել է հենց ԱԱԾ-ն` հայտարարելով, որ պետական հեղաշրջման փորձի որևէ ապացույց չկա:

Չի հիմնավորվել նաև Փաշինյանի մեղադրանքը՝ իբրև թե իր մահափորձը կազմակերպել ցանկանալու մասով: Մեղադրվող կողմը, ի դեպ, նույնն էր, սակայն դատարանում դատախազության ներկայացուցիչը ստիպված եղավ խոստովանել, որ հայտնի հեռախոսազրույցը մոնտաժված է:

Հրայր Թովմասյանի գրչի պատմությունը ընդհանրապես կարելի է դասել դասականների շարքը: Թովմասյանը, ի դեպ, նույնպես դատի է տվել Փաշինյանին` պահանջելով ապացուցել՝ իր կողմից վերջինիս սիրտը գրչով շահելու հանգամանքը:

Հեղափոխությունից առաջ և հետո Փաշինյանը հայտարարում էր, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խաղատանը պարտվել է ՀՀ բյուջեի մի մասը: Իհարկե, այդ մեղադրանքն էլ ջրվեց, ինչպես և մի շարք այլ մեղադրանքներ ուղղված Սարգսյանին և նրա ընտանիքի անդամներին:

Պատերազմի օրերին Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարում էր, որ դիրքերում դավաճաններ և սադրիչներ կան, ովքեր զինվորականներին տրամադրում են իշխանությունների դեմ և այդ սադրիչները ուղղակիորեն կապված են քաղաքական որոշ շրջանակների հետ: Սա էլ հերքվեց դատախազության կողմից:

ԱԺ ամբիոնից Փաշինյանը մի շարք ընդդիմադիր հեռուստաալիքների մեղադրեց քաղաքական պատվերներ կատարելու մեջ: Իհարկե, այս մեղադրանքը նույնպես որևէ հիմնավորում չունեցավ:

Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, Փաշինյանը մեղադրում էր Հայաստանում գոյություն ունեցող բոլոր քիչ թե շատ խոշոր բիզնեսին փայ մտնելու մեջ, բացի այդ, ըստ Փաշինյանի, նրան էր պատկանում արագաչափերի բիզնեսը: Փաշինյանի այս մեղադրանքը հերքել է ՃՈ-ն` հայտարարելով, որ տվյալ բիզնեսը երբեք չի պատկանել և չի պատկանում Սաշիկ Սարգսյանին:

Վերջին ամենաթարմ մեղադրանքը հնչեց օրերս ՝ Հանրապետության հրապարակում կազմակերպած հավաքի ընթացքում, երբ Փաշինյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով ԳՇ պետի գործողությունները և իր հրաժարականի պահանջը թելադրվում են երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Իհարկե, դեռ այդ խոսքերին որևէ ապացույց չի ներկայացվել:

Վերը նշված օրինակները քրեական օրենսգրքի սուտ մատնության հոդվածի դասական դրսևորումներ են, և զարմանալի է, թե ինչպես մինչ օրս հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, սուտ մատնության, բարի համբավը արատավորելու, անձի արժանապատվությունը վիրավորելու հոդվածներով մեղադրանք չի առաջադրվել…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քիմ Քարդաշյանի նախկին սիրելին բացահայտել է, թե քանի ընկերուհի է ունեցել վերջին 10 տարիների ընթացքումԵմենցի միլիարդատիրոջ որդին 15 տարի անց խոստովանել է, որ կապ ունի ուսանողուհու մահվան հետԱյս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են. Երևանի մետրոպոլիտեն ՊԲՀՖ հրավերով Հայաստան են ժամանել մեքսիկացի պատգամավորներ Թուրքական լրատվամիջոցը հայտնել է, թե թուրք ընդդիմադիրները հանդիպում են ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող հյուրանոցումԻսրայելում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենումVAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում․ Aravot.amԱՄՆ-ում համերգի ժամանակ թատրոնի տանիքը փլուզվել է հանդիսատեսի վրաԹեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին և փոխհատուցում պահանջել Մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք. Աննա Հակոբյան Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Մակրոնի հետPlus-size երգչուհի Լիզոն լողազգեստով ցուցադրել է կազմվածքըՄահվան ելքով վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է Կիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Զելենսկին վտանգի տակ է դնում ՈւկրաինանԱրարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանի գնումներն ու «ձեռքբերումները»՝ ՏԻՄ ընտրություններից հետոՌիզ Ուիզերսփունին լուսանկարել են առանց ամուսնական մատանու (լուսանկարներ)Ձերբակալվածների պահման վայր էի գնացել` հանդիպելու ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի հետ. Տիգրան ԱբրահամյանՈւրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակում է Արցախում իր ակտիվ հանրային գործունեությունը. Արայիկ ՀարությունյանՇուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել․ ՌԴ ՊՆՀայաստանի մի քանի քաղաքներում տեղում է ձյուն․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Ծանրորդ Գագիկ Մկրտչյանն երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է Զենդայան և Թոմ Հոլանդը միասին մեկնել են ՀնդկաստանԹուրքիայում 2 անգամ հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացվեց հայոց եռագույնը Համլետ Մանուկյանի պատվին Ինչ ունեցվածք են հայտարարագրել Մեծամորի ավագանու ՔՊ-ական անդամներըՀամլետ Մանուկյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն «Տույի» սպանության գործով դատարան ժամանած նախկին ֆուտբոլիստ Մանուչարյանին ստուգեցին մետաղորսիչով․ Shamshyan.com Գլենդելի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Գլենդելում հակահայկական թռուցիկներ բաժանելը Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը Զախարովան շնորհավորել է Զելենսկուն Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից (լուսանկարներ)Բրիթնի Սփիրսի ամուսինն արձագանքել է ամուսնալուծության մասին լուրերինՇվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզումՄոնիկա Բելուչիի դուստրը լուսանկարվել է լողազգեստովՀայ մարզիկները Թուրքիայում ոսկե և արծաթե մեդալ են նվաճել Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որեւէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ Մետրոյի գծերի վրայից քարաբեկորների մաքրման աշխատանքներ են տարվում ԱՄՆ-ում տորնադոյի պատճառով՝ ավելի քան 600 մարդ է տուժել (լուսանկարներ)Միաժամանակ կրակոցներ են արձակվել և՛ հակառակորդի կողմից, և՛ ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև․ ՔԿԿհորդորեի մասնագիտորեն չհիմնավորված դատողություններ չկատարել․ Մելիքյանը՝ ՔԿ մամուլի խոսնակինԵս դեռ ողջ եմ. Հռոմի պապԴադարեցվել են Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները90 մլն եվրո՝ Վեդիի ջրամբարի կառուցման համար (տեսանյութ)Աննա Հակոբյանը ներկա է եղել 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձինՓակ կլինի Արմենակյան փողոցից մինչև Գլինկա տանող ճանապարհահատվածըՈգևորվելով իրենց անպատժելիությունից՝ քպ-ականները սկսել են նախաքննական մարմիններին ուղղորդելՆԱՏՕ-ն չի կարողանա Ուկրաինային նախատեսվածից ավելի Leopard տրամադրել. Գերմանիայի ՊՆՊԵԿ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ են իրականացնում «Ալեքս Տեքստիլ» ընկերությունումԱնվտանգության համակարգն առաջվանը չէ, փուչիկը ադրբեջանական մեկ գործողությամբ պայթեց․ Աբրահամյան
Ամենադիտված