Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ԱրցախՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ Կատարում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳՆ-ի թվիթերյան էջից:
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները: