Կիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել 

Անդրանիկ Քոչարյանին լսելը կհանգեցնի ինտելեկտուալ հյուծման, իսկ նրան պատասխանելը՝ հոգեկան խանգարման. Կոստանյան. News.am

Քաղաքական

ՀՀ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը Հայաստան կվերադառնա այն օրը, երբ իր նկատմամբ հետախուզումը դադարեցվի։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Կոստանյանը։

Նշենք, որ այսօր ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակել է փաստաթուղթ այն մասին, որ Գեւորգ Կոստանյանի գործն Ինտերպոլը համարել է քաղաքական եւ մերժել է նրա հետախուզման հարցում համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ։

«Ստացվում է այնպես, որ ամբողջ աշխարհը, բոլոր երկրները համարում են, որ Կոստանյան Գեւորգի նկատմամբ իրականացվում է ապօրինի եւ անհիմն քաղաքական բնույթի քրեական հետապնդում, այդ բոլոր երկրները հրաժարվել են իմ նկատմամբ հետապնդում իրականացնել, բացի Հայաստանի Հանրապետությունից։ Հետեւաբար, սրա հիման վրա մեխանիկորեն պետք է հետախուզումը հանվի։ Անկախ այս ինտերպոլի գրությունից՝ ես բազմիցս հայտարարել եմ երկու բան։ Առաջինը, ասել եմ՝ թող գոնե մեկ ապացույց ներկայացնեն, ես կընդունեմ դա։ Երկրորդը, թող հրապարակային խորհրդակցության հրավիրեն, ես գամ, հրապարակային քննարկենք։ Մեկ ապացույց հայտարարեն, ոչ թե հիմնավորեն, որ ես մեղավոր եմ, ես կընդունեմ»,– ասաց նա։

Գեւորգ Կոստանյանը շեշտեց, որ Հայաստանը խուսափում է իր նկատմամբ հետախուզումը դադարեցնել, որովհետեւ գիտեն այդ ամենի հետեւանքները։

Հարցին՝ եթե Ինտերպոլը, ըստ էության, «Մարտի 1-ի» գործը համարում է քաղաքական է, ի՞նչ հետեւանքներ են լինելու, Կոստանյանը պատասխանեց. «Ինտերպոլը հաստատեց՝ բոլոր այն իրավաբանները՝ դատավոր, քննիչ, թե դատախազ, ովքեր այս գործով զբաղվել են, զբաղվել են քաղաքական հետապնդմամբ։ Հետեւանքն այն է, որ բոլորը դատվելու են մեխանիկորեն»։

Ճշտող հարցին՝ եթե այդ գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել, ապա պատասխանատվություն չի՞ կրելու, նախկին դատախազն արձագանքեց. «Նա փրկվեց. խնդիրն այն է, որ նա չի քննել եւ չի հաստատել նախաքննության մարմնի ու դատախազության կեղծիքը։ Երբ դատավորը որոշում է կալանքը կամ հետախուզումը թողնել ուժի մեջ, նա մեխանիկորեն հաստատում է քննիչի եւ դատախազի ապօրինությունները»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Մարտի 1-ի» սպանությունների ֆոնը բացահայտված է՝ Գեւորգ Կոստանյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հայտարարում էր, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է։ Մենք այս ընթացքում բացատրեցինք, որ նա ստում է, Մարտի 1-ը բացահայտված չէ, որովհետեւ նա առնվազն պետք է պատասխան տա, թե ով է սպանել 10 տղաներին։ Վերջին հանրահավաքին նա փորձեց իրեն ուղղել եւ հայտարարեց՝ իմ կարծիքով Մարտի 1-ի գործի ֆոնը բացահայտված է։ Նա արդեն հրաժարվեց իր խոսքերից՝ հասկանալով, որ կեղծիք է անում»։

Հարցին՝ եթե իր նկատմամբ հետախուզումը հանվի, ինքը կգա՞ Հայաստան,  Կոստանյանը պատասխանեց՝ միանշանակ։

Հարցին, իր կարծիքով, Ինտերպոլի այդ փաստաթղթի պարագայում իր նկատմամբ հետախուզումը կդադարեցվի՞, Կոստանյանը պատասխանեց՝ ոչ. «Որովհետեւ այս գործով զբաղվող ո՛չ Գլխավոր դատախազը, ո՛չ ՀՔԾ պետը, ո՛չ գործով զբաղվող քննիչը կամ դատախազը այդքան գրագիտություն չունեն»։

Անդրադառնալով իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն խոսքին, որ եթե Գեւորգ Կոստանյանը գա Հայաստան եւ պատասխանի «Մարտի 1-ի» հետ կապված մի շարք հարցերի, ապա ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իրեն ձեռքերը բաց կընդունի, Կոստանյանն արձագանքեց.

«Անդրանիկ Քոչարյանին լսելը կամ մեկնաբանելը կհանգեցնի ինտելեկտուալ հյուծման, իսկ նրան պատասխանելը՝ հոգեկան խանգարման»։

Հիշեցնենք, որ այսօր Թագուհի Թովմասյանը հրապարակել է միջազգային հեղինակավոր քրեական ոստիկանության՝ «Ինտերպոլի» մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ Ինտերպոլի ազգային բյուրոյին, որում մասնավորապես, ասվում է. «Խնդրում ենք հաշվի առնել, որ իրավաբանական փորձաքննությունից հետո գլխավոր քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ հետախուզվող անձի մասին ծանուցումը չի չի համապատասխանում ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին»: Իսկ այդ հոդվածում ասվում է. «Կազմակերպությանը խստորեն արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական, ռասայական բնույթի որեւէ միջամտություն: Հետեւաբար համապատասխան ծանուցում չի ուղարկվել եւ այդ անձի վերաբերյալ տեղեկությունը՝ Ինտերպոլի դեռեւս 2020-ի ապրիլի 4-ին տվյալների բազայից հանվել է»:

Ինտերպոլը կոնկրետ դեպքով մերժել է նաեւ Հայաստանի հետ համագործակցել։ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը կոչ է արել Հայաստանի իրավապահներին անձի նկատմամբ չօգտագործել Ինտերպոլի խողովակները եւ չպահանջել նրա հետախուզումը։

Պատգամավորը հրապարակել է նաեւ երկրորդ փաստաթուղթը, որով Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունն իր բոլոր երկրներում գտնվողն ստորաբաժանումներին, որպեսզի Գեւորգ Կոստանյանի վերաբերյալ տվյալները հանվեն Ինտերպոլի բազայից: Այդ երկրորդ փաստաթղթում նշվում է, որ Ինտերպոլի քարտուղարությունը մերժել է Ինտերպոլի հայաստանյան բյուրոյիկողմից Գեւորգ Կոստանյանի կողմից հայցված կարմիր ծանուցագիրը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան
Ամենադիտված