Որ գնայի հուղարկավորության, ինձ տենց չէի պահի․ Սոս Ջանիբեկյանն՝ աղմկահարույց լուսանկարի մասին (տեսանյութ)
Блогосфера«Եթե դու սգում ես քո Ֆեյսբուքի էջում, ունես նույնքան ազատություն, որ դու քո վիշտն ես բերել Ֆեյսբուք, ես ունեմ նույնքան ազատություն` իմ պատմությունը կամ իմ` զուգարանում նկարված ֆոտոն բերեմ Ֆեյսբուք: Համացանցը տալիս է բոլորին նույնքան իրավունք, ինչքան քո վիշտն այդտեղ բերելու, այնքան ինձ իմ լուսանկարը քցելու»,- այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է դերասան Սոս Ջանիբեկյանն` անդրադառնալով իր աղմուկ հանած լուսանկարին և իր հասցեին հնչած քննադատություններին:
Նշենք, որ օրեր առաջ դերասանն իր էջում հրապարակել էր զուգարանում արված լուսանկար, ինչը դուր չէր եկել համացանցի օգտատերերին: