I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service 

Օրենքի գերակայության մասին․ Ավետիք Չալաբյան

Blogosphere
Հասարակական գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Երեկ, դեռ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Երևանի Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցը՝ առոչինչ ճանաչելու իր պաշտոնանկության վերաբերյալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Ես սպասում եմ դատարանի կողմից պաշտոնական հաստատմանը և մանրամասներին, մինչ այդ կուզենայի կիսվել մի քանի նկատառմամբ այս գործի վերաբերյալ, որը խոստանում է մեր իրականության մեջ աննախադեպ դառնալ (և նախադեպային՝ ապագա գործերի համար)։
 
Նախ՝ հարցի քաղաքական կողմը։ Բոլորս հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անել նրանից հետո, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբը, և նրան ենթակա ռազմական հրամանատարության ճնշող մեծամասնությունը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը այլևս ընդունակ չէ ադեկվատ որոշումներ ընդունելու, և պահանջեց նրա հրաժարականը։ Շատ այլ պետություններում, այդպիսի հայտարարություններին հետևում է ռազմական հեղաշրջումը, սակայն մեր բանակի հրամանատարությունը մնաց օրենքի սահմաններում, և ևս երեք անգամ վերահաստատելով իր հայտարության հիմնական դրույթները, նախընտրեց ենթարկվել օրենքի տառին, և հավելյալ ցնցումներից զերծ պահել երկիրը։
 
Դրանով հանդերձ, այս դիմակայությունը ակնհայտ դարձրեց, որ բանակի հրամանատարությունը իր հայտարարությունը անելու համար լուրջ հիմքեր ուներ, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանը կորցրել է զինված ուժերը և մեր երկրի պաշտպանությունը կառավարելու կարողությունը, և դա էապես կազդի հետագա քաղաքական զարգացումների վրա։ Լևոն Տեր-Պետրոսյանի անսպասելի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու և երկրից փաստացի արտաքսելու մասին դրա առաջին հաստատումն էր, և փաստացի կրկնում է բանակի հրամանատարության թեզը։ Այս իմաստով, հույժ կարևոր է, որ հետագա բոլոր քաղաքական զարգացումները շարունակեն մնալ Սահմանադրության և շրջանակներում, և դատարանի որոշումը՝ ընդունելու Օնիկ Գասպարյանի հայցը, դրա լավագույն երաշխիքներից մեկն է, և թույլ կտա զերծ պահել բանակը քաղաքական գործընթացին կրկին անմիջականորեն ներգրավվելուց։
 
Երկրորդը՝ հարցի ինստիտուցիոնալ կողմն է։ Գաղտնիք չէ, որ պետությունը բաղկացած չէ միայն քաղաքական իշխանությունից, այլ ունի կարևորագույն հաստատություններ, որոնք ապահովում են նրա կենսագործունեությունը, և դրանով պետք է դուրս գտնվեն քաղաքական ցիկլերից։
 
Բանակը դրանցից առավել կարևորն է, թեև բնավ ոչ միակը՝ նման կառույցներ են նաև Սահմանադրական դատարանը, Կենտրոնական բանկը, Դատախազությունը, դատարանները, Մարդու Իրավունքերի պաշտպանը, և մի շարք այլ կառույցներ։ Այս կառույցների ղեկավարները այդ պատճառով նշանակվում են ֆիքսված ժամկետով, և չեն կարող հայեցողաբար պաշտոնազրկվել։ Ցավոք, գործող իշխանությունը, փորձելով իր վերահսկողությունը հաստատել պետական բոլոր ինստիտուտների վրա, պարբերաբար փորձում է ճնշումների և օրենքի խախտման միջոցով ազատվել իրեն ոչ ցանկալի պաշտոնյաներից, դրանով խարխլելով պետական ողջ ապարատի կենսագործունեությունը։ Նիկոլ Փաշինյանի կողմից Գլխավոր շտաբի պետի պաշտոնազրկման գործողությունը դրա դասական օրինակ է՝ թեև բոլորը հրաշալի գիտեն, որ նա Սահմանադրության 155 հոդվածի և Պաշտպանության մասին օրենքի 16 հոդվածի համաձայն պաշտոնի է նշանակված 5 տարով, և այդ ընթացքում անձեռնամխելի է, Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ կամայական ոճով, ոտնահարելով հերթական անգամ Սահմանադրությունը, փորձում է իր անձնական կամքը պարտադրել պետությանը, դրանով շարունակելով քանդել նրա ինստիտուցիոնալ հիմքերը։ Անցյալում դա նրա մոտ ստացվում էր, քանի որ նա զգում էր զանգվածների աջակցությունը, սակայն հիմա, եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր պետությունը վերջնական կազմաքանդումից և անարխիայից, այս ամենի դեմ պետք է վերջապես պատնեշ դրվի, և երկիրը սկսի կառավարվել Սահմանադրությամբ և օրենքներով։ Այս իմաստով էլ, դատարանի որոշումը խիստ կարևոր է, և հնարավորություն կարող է տալ իրավական հարթություն վերադարձնել պետական կառավարումը, և ոչ միայն հիմա, այլև ապագայում նվազեցնել մեկ անձի սուբյեկտիվ գործոնը պետական կառավարման մեջ։
Եվ վերջապես՝ հարցի զուտ իրավական կողմը։ Այս իրավիճակը նաև աննախադեպ է նրանով, որ առաջին անգամ մեր պատմության մեջ այսպիսի բարձրաստիճան պաշտոնյան, որի դերը Ռազմական դրության պայմաններում էլ ավելի է կարևորվում, պաշտոնազրկվում է ոչ թե երկրի Նախագահի հրամանագրով, այլ այսպես կոչված "իրավունքի ուժով", իսկ իրականում ապօրինի, քանի որ "իրավունքի ուժ" կոչվածը հղում է կատարում մի օրենքի (Զինվորական ծառայության մասին), օրը առերևույթ հակասում է Սահմանադրությանը, և որը հենց այս պահին վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ Այս պայմաններում, առավել խելամիտ կլիներ, եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ինքը ետ կանչեր իր առաջարկությունը, և սպասեր Սահմանադրական դատարանի կողմից օրենքի վերաբերյալ համապատասխան եզրակացությանը։ Քանի որ սակայն հայտնի է այս անձի կամայական վերաբերմունքը Սահմանադրության և օրենքների նկատմամբ, նրա փոխարեն դա հիմա պետք է անի դատարանը, դրանով վերականգնելով իրավունքի գերակայությունը, և նախադեպ ստեղծելով, որ մարդկանց (ներառյալ պաշտոնյաների) իրավունքները չեն կարող խախտվել՝ ելնելով վերադասի անձնական կապրիզներից և նրա կողմից օրենքների կամայական մեկնաբանությունից։
 
Ամփոփելով, ցանկանում եմ հույս հայտնել, որ դատարանը այս գործը կընդունի լիարժեք վարույթի, գործին ներգրավված բոլոր կողմերը օրինապահ կերպով կներգրավվեն դատական գործընթացի մեջ, և նրա արդյունքում մեր երկրում կամպրապնդվի իրավունքի գերակայությունը։ Որպես հավելյալ առավելություն՝ դա թույլ կտա կայունացնել զինված ուժերի կառավարումը մի վիճակում, երբ մենք գտնվում են ամենօրյա ռազմական ագրեսիայի սպառնալիքի տակ, իսկ երկրի ներսում էլ քաղաքական զարգացումները տանել սահմանադրական հունով, և ի վերջո հանգուցալուծել այն խորը ճգնաժամը, որում մենք այսօր հայտնվել ենք։

ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Երեկ, դեռ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Երևանի Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ...

Posted by Avetik Chalabyan on 2021 թ. մարտի 17, չորեքշաբթի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in Istanbul
Most Popular