ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնին Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Մա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղ Միջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ) Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ) Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 

Իշխանության իմիտացիա. ինչպես է հողը «փախչում» Փաշինյանի ոտքերի տակից

Վերլուծական

Որքան էլ որ Նիկոլ Փաշինյանը ջանում է տպավորություն ստեղծել, թե ամեն բան երկրում իր կողմից վերահսկվում է և նա շարունակում է պահել իշխանությունը իր ձեռքում, առկա են բազմաթիվ դրվագներ, որոնք ապացուցում են հակառակը:

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում երկրի քաղաքական, ռազմական և հոգևոր էլիտան: Որքան էլ որ պետությունը և բանակը, պետությունը և եկեղեցին տարանջատ են՝ միևնույն է, դրանք կառույցներ են որոնք պետության ողնաշարն են և այս կառույցների հետ օրվա իշխանությունների համագործակցությունը պարտադիր պայման է՝ երկրի բնականոն զարգացման համար: Այդ համագործակցությունը այսօր զրոյական է, քանի որ Փաշինյանը զրկված է հոգևոր դասի և գեներալիտետի աջակցությունից, ինչը միանշանակ թուլացնում է նրա մանեվրելու հնարավորությունները:

Փաշինյանի հրաժարականը պահանջում են Սփյուռքի 40-ից ավել կառույցներ: Սա նշանակում է, որ Փաշինյանը չունի աջակցություն ոչ երկրում, ոչ երկրի սահմաններից դուրս: Հատկապես մեծ է Սփյուռքի հիասթափությունը՝ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի շուրջ բարձրացված աղմուկի ֆոնին: Դրսում բնակվող մեր հայրենակիցները ակնհայտորեն անվստահության մեսիջներ են հղում գործող իշխանություններին` չցանկանալով համագործակցել վերջիններիս հետ:

Նիկոլ Փաշինյանը չի վայելում նաև ուժային կենտրոններից և ոչ մեկի բացահայտ աջակցությունը, ասել է թե՝ իշխանության պահպանման հարցում դրսից օգնության սպասելը վերջինիս կողմից քաղաքական անհեռատեսության պարզագույն դրսևորում կլիներ: Ոչ ՌԴ-ն, ոչ Արևմուտքը հանդես չեն գալիս Փաշինյանի աջակցության հայտարարություններով, և դա է պատճառը, որ Փաշինյանը ստիպված է կեղծել օրինակ՝ իր և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին տարածվող ռելիզը` նշելով՝ իբր Կրեմլը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին. կեղծիք, որը շատ արագ բացահայտվեց նույն Կրեմլի կողմից: Սակայն, այս կեղծիքը Փաշինյանի ցայտնոտային վիճակի լավագույն ինդիկատորն է:

Փաշինյանին չի ենթարկվում նաև դատական համակարգը՝ ապացուցելով, որ վնգստացող դատավորներ համակարգում չկան: Սա Փաշինյանի համար անչափ ծանր հարված է, քանի որ դատարանների հանդեպ վերահսկողության բացակայությունը նշանակում է, որ Փաշինյանը ի վիճակի չի լինելու իշխանության պահպանման նպատակով դիմել ապօրինությունների: Վերջին շրջանում բազմաթիվ են օրինակները, երբ դատարանը արդարացնում է ընդդիմադիր գործիչներին, Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերին, այսօր էլ վարչական դատարանը որոշում է կայացրել, որ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը իրավաչափ չէր և նա շարունակելու է պաշտոնավարել: Փաշինյանը, իհարկե, փորձում է իրենով անել դատական համակարգը, այդ իսկ պատճառով էլ «Իմ քայլում» շտապողականություն են դրսևորում դատական օրենսգրքում փոփոխություններ անելու հարցում, նաև հենց այդ պատճառով էլ պատերազմ է հայտարարվել ԲԴԽ նախագահին: Սակայն, չնայած ճնշումներին` դատական համակարգը համառորեն չի ենթարկվում Փաշինյանի ապօրինի հրամաններին: Անգամ ՍԴ-ն, որի նախագահին փոխելու համար մի ամբողջ տարի քաղաքական դաշտ էին փոթորկում, իշխանությունների ձեռքում չէ որպես այդպիսին:

Իսկ ո՞րն է Փաշինյանի հենարանը այդ դեպքում: Պետք է փաստենք, որ այսօր Փաշինյանը իշխանության իմիտացիա է անում զուտ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և ուժային համակարգի մի մասի աջակցության շնորհիվ; Մի մասի, այն պարզ պատճառով, որ  ուժային համակարգում էլ աճում է դժգոհությունը Փաշինյանի վարքագծից: Բազմաթիվ ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ պարզապես լքում են համակարգը` չցանկանալով ենթարկել ապօրինի հրամաններին: Եվ եթե Փաշինյանն, աթոռը պահելու մոլուցքով տարված, փորձի անցնել չգրված սահմանագծերը՝ մեծ է հավանականությունը, որ ուժայինները ևս կմիանան իր հրաժարականի պահանջին: Ըստ էության, Փաշինյանը բավական երկար ժամանակ է, ինչ զրկված է իշխանությունից, կարելի է ասել՝ իշխանությունը այսօր իսկապես ճամպրուկ է, որը գցված է փողոցում և պետք է այն պարզապես վերցնել: Սակայն, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր ուժերը համախմբվեն՝ չգնալով որևէ սեպարատ պայմանավորվածությունների Փաշինյանի հետ և չտալով նրան շանս՝ շարունակելու իշխանության իմիտացիան…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)
Ամենադիտված