«Սլավիայի» դարպասապահը Եվրոպա լիգայի խաղում կոտրել է գանգոսկրը
ՍպորտՊրահայի «Սլավիայի» դարպասապահ Օնդեժ Կոլարժը գանգոսկրի կոտրվածք է ստացել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ պատասխան խաղում:
Գլազգոյում կայացած հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ «Սլավիայի»: Խաղի 61- րդ րոպեին «Սլավիայի» դարպասապահը փորձեց որսալ գնդակը, բայց հարձակվողը, փորձելով առաջ անցնել մրցակցից, ոտքըառաջ պարզեց և հարվածեց Կոլարժի գլխին: Չեխ դարպասապահը փոխարինվեց։ Նա պատգարակով տեղափոխվեց և հոսպիտալացվեց:
«Գլազգոյում գիշերը կատարված բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Կոլարժի մոտ առկա է ճակատային սինուսի կոտրվածք», - ասված է «Սլավիայի» Twitter- ի էջում տարածված հաղորդագրության մեջ:
Պրահայի «Սլավիա» ակումբը ընդհանուր հաշվով հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ: