«Վեսթ Հեմը» «Սլավիայից» գնել է ֆուտբոլիստ Սուչեկին
ՍպորտԱնգլիական «Վեստ Հեմ» ֆուտբոլային ակումբը գնել է «Սլավիայի Պրահայից» կիսապաշտպան Թոմաս Սուչեկի իրավունքները, հայտնում է Լոնդոնյան թիմի կայքը: 25-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիրը ստորագրվել է չորս տարի ժամկետով:
Սլավիայի շրջանավարտ Սուչեկը թիմի համար անցկացրել է 158 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 40 գոլի հեղինակ: Չեխիայի հավաքականի կազմում 25 խաղում Սոչեկը երեք գոլ է խփել: