Միֆ է, որ Կառավարությունը Շուռնուխում շինարարություն է անում․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
ՀասարակությունԿառավարությունը նոր է դիմել համայնքապետարան, որպեսզի համայնքապետարանն այն հողի կատեգորիան փոխի, որպեսզի տուն սարքեն, բայց այն տեխնիկաները, որ կան բարերարներին են պատկանում: Այս մասին այսօր` մարտի 20-ին, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«Կոնկրետ այն գործողությունները, որոնք Շուռնուխում կատարվում են՝ մի մասը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է պլանավորում, մի մասը՝ բարեգործները: Շուռնուխում այս պահին կառուցվում է մոտ 30 տուն, նաև մեր Արցախի հայության համար, ովքեր տուն չունեն, իրենց էլ է տուն տրամադրվելու: Շատ անգամ ներկայացվում է, որ Կառավարությունը ինչ-որ գործողություններ է կատարում և տպավորություն է, որ իրենց անձնական միջոցներից է, դա իմ, բոլորիս վճարած հարկերից գոյացող գումարից է տրամադրվում»,- ասաց Առուշանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։