Լուսինե Թովմասյանը ներկայացել է ոճային կերպարում (լուսանկար)
Լուսանկարներ«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երկու երեխաների հմայիչ մայրիկը սեւ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Լուսինեն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել բնական շպարին։ Նա նուրբ ականջօղեր է ընտրել ու ժամացույց։ Թեեւ հրապարակումը մեկնաբանված չէ, հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։