Շնորհավորում եմ բոլորիդ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ․ Արման Թաթոյան
ԲլոգոսֆերաՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանում քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ:
Գարնան զարթոնքը խորհրդանշող այս հինավուրց տոնը թող առողջություն և բարեկեցություն բերի բոլորիդ:
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ունեն իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու և զարգացնելու հնարավորություն՝ բերելով իրենց արժանապատիվ նպաստը մեր երկրի զարգացման գործում»: