Ադրբեջանում հայ-իրաքյան հուշագիրը դավաճանություն են անվանել
Արտաքին ՔաղաքականՄարտի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը։ Ստորագրվել է փաստաթուղթ, որով նախատեսվում է նաև նախապատրաստել և ստորագրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։
Ինչպես հայտնում է Infoteka24-ը, Ադրբեջանում շտապել են կրոնական գործոնն օգտագործել` ընդգծելով, որ մահմեդական երկիրը Հայաստանի հետ համաձայնագիր է ստորագրել պաշտպանական ոլորտում:
«Հիշեցնենք ադրբեջանցի մեր գործընկերներին, որ մինր Իրաքը երկարամյա պայքար էր մղում իսլամիստ զինյալների դեմ, Ադրբեջանը նրանց վարձում էր Արցախի դեմ պատերազմին մասնակցելու համար և նրանց գումարներ վճարում, իսկ «ավագ եղբայր» Թուրքիան շարունակում է նրանց ֆինանսավորել: Բացի այդ, Թուրքիան ապօրինաբար իր զորքերը մտցրել է Իրաքի տարածք` առանց Բաղդադի համաձայնության:
Հարց է առաջանում` ո՞վ է դավաճանը»,- ամփոփում է հոդվածագիրը: