I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service 

Արտակ Թովմասյանի ձեռնարկած նախագիծը բավականին հեռանկարային է, հայրենասիրական է. Վարդան Այվազյան

Political

Մամուլում շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը պառակտվել է, քանի որ դրա որոշ անդամները առանձնացել են։ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկն էլ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն է, որից ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց ճշտել՝ արդյոք շարունակում է համագործակցել «Երրորդ ուժ»-ի շրջանակներում, թե ոչ։

«Մինչև «Երրորդ ուժ» նախաձեռնությունը՝ ես, որպես անհատ քաղաքացի, անդամակցում էի «Հայահավաք» շարժմանը: Այնուհետև այդ շարժման մասնակիցների կազմում հանդիպում ունեցանք Արտակ Թովմասյանի հետ և քննարկումների արդյունքում «Հայահավաք» շարժումը՝ իր նախաձեռնողների կազմով որոշեց միանալ «Երրորդ ուժ»-ի քաղաքացիական նախաձեռնությանը»,-նշեց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Այվազյանը։

Ըստ Վարդան Այվազյանի խոսքերի, երբ «Հայահավաքը» միացավ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությանը այդ ժամանակ ներկայացուցիչների համատեղ գործելու պայմանավորվածությունները եղան բացառապես, քաղաքացիական շարժման ձևաչափում, որի թիվ մեկ խնդիրը վարչապետի հրաժարակին հասնելն էր․ «Հետագայում, երբ արդեն սկսվեց քննարկվել, թե ինչպիսի քաղաքական ճանապարհ պետք է անցնեն, այդ ժամանակ արդեն Արտակ Թովմասյանը նշեց, որ քաղաքական ուղին պատրաստվում է անցնել միայնակ՝ իր կողմից ձևավորվելիք քաղաքական թիմով, որը ներկայում լծված է կուսակցության շինարարության գործին, և որ քաղաքական ճանապարհ անցնելու առումով իր պատկերացումները փոքր-ինչ այլ են։ Նա պնդեց, որ«Երրորդ ուժ»-ի շրջանակներում Արամ Սարգսյանի, Արագած Ախոյանի, Արշակ Զաքարյանի և Տիգրան Չոբանյանի հետ համագործակցությունը տեսնում է միայն քաղաքացիական շարժման, այլ ոչ թե քաղաքական  դաշինքի ձևաչափում»,- ասաց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ «Հայահավաքի» ներկայացուցիչները այդ խոսակցությունից հետո քաղաքակիրթ ձևով առանձնացան «Երրորդ ուժ»-ից։

Մեր այն հարցին, թե ինքը արդյոք չի պատրաստվում միանալ իր գործընկերներին՝ «Հայահավաքին» և  հեռանա «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունից, պատասխանեց․ «Ես բավականին երկար զրուցեցի Արտակ Թովմասյանի հետ, որից հետո հասկացա, որ Արտակ Թովմասյանի ձեռնարկած նախագիծը բավականին հեռանկարային է, հայրենասիրական է։ Ես մեծ հաճույքով համաձայնեցի աջակցել կուսակցաշինության գործընթացին և հիմա՝ այս պահի դրությամբ, բավականին հագեցած գրաֆիկով լծված եմ այդ գործին, միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ իմ գիտելիքները ծառայեցնել նաև ոչ միայն «Հայահավաք»-ի իմ ընկերներին, այլև ցանկացած հայրենասիրական առաքելության, որն ուղղված է պետականության վերականգնմանը»,- ասաց Վարդան Այվազյանը՝ նշելով, որ թե՛ «Հայահավաքի» կազամակերպության  և թե՛ «Երրորդ ուժ»-ի ներկայացուցիչները հայրենասիրական արդար մղումներով շարժվող մարդիկ են, որոնք փորձ են անում ժամ առաջ մեր երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից։

Հիշեցնենք, որ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորել էր վերջերս՝ «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանի կողմից։ «Երրորդ ուժը» ընդդիմադիր նախաձեռնություն է, որի մաս էին կազմել նաեւ «Հայահավաք» նախաձեռնության անդամները՝ Արագած Ախոյանը, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը, Արշակ Զաքարյանը, և այլք։ 

Զվարթ Պետրոսյան

Մենք ստեղծելու ենք նոր քաղաքական օրակարգ և համախմբենք միանգամայն նոր մարդկանց. Արտակ Թովմասյան

Պարո՛ն Փաշինյան, Դուք դարձել եք պարտության և կապիտուլյացիայի խորհրդանիշ. Արտակ Թովմասյան

Հայաստանում նրանց իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների. Արտակ Թովմասյանը՝ ՀՀ իշխանությունների մասին

Նիկոլ Փաշինյանին կա՛մ խաբում են, ենթարկում շանտաժի և ստիպում ստորագրել փաստաթղթեր, կա՛մ այս սցենարը նրան ձեռնտու է. Արտակ Թովմասյան

Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այսուհետ քաղաքականության մեջ լինեն խաղի նոր կանոններ. Արտակ Թովմասյան

Մեր նոր քաղաքական թիմով մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Արտակ Թովմասյան

Մեր նոր ձևավորվող քաղաքական թիմում կարևորվելու են հոգևոր և ազգային արժեքները. Արտակ Թովմասյան

Տնտեսական լարվածությունն ավելի է խորացնում արտագաղթի տեմպերը․ մեր թիմը մշակում է զարգացման ծրագրեր․ Արտակ Թովմասյան

Արտակ Թովմասյանը և իր թիմի՝ IT ոլորտի մասնագետներն առաջ են քաշել Հայաստանի հետագա զարգացման համար անհրաժեշտ և առաջնահերթ քայլեր

Ստի, կեղծիքի և պարտության սիմվոլ իշխանությունը օր առաջ պետք է հրաժարական տա. Արտակ Թովմասյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Արտակ Թովմասյանի հետ (տեսանյութ)

Գործարարները, որոնք այսօր որոշակի կապեր ունեն իշխանության հետ, հետագայում պետք է չվախենան իրենց բիզնեսի համար. Արտակ Թովմասյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in Istanbul
Most Popular