Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Նոր Հայաստանի ամենաաղմկոտ քրեական գործերի «ճակատագրերը»

Аналитический

Երեկ ՍԴ որոշմամբ վերջնականապես քանդվեց Մարտի 1-ի քրեական գործի «փուչիկը»: Վերջին երկուսուկես տարին մեր կյանք մտած այս գործին հարմարեցվում էր ամեն ինչ։ Դատական համակարգը վերադասավորվում էր այնպես, որ այս գործով կայացվեն միայն Փաշինյանին ձեռնտու որոշումներ, դրա համար շրջափակվում էին դատարանները, քրեական եւ կարգապահական հետապնդման էին ենթարկվում սկզբունքային դատավորները։ Հանուն այս գործի սկսվեց արշավ Սահմանադրական դատարանի դեմ։ Սակայն, ակնհայտ էր, որ ՀՔԾ-ի եւ դատախազության որոշումը՝ մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման համար, ի սկզբանե քաղաքական որոշում էր եւ դատապարտված էր ձախողման։

Սակայն, սա հեղափոխությունից հետո «նախկինների» շուրջ հյուսված միակ քրեական գործը չէ, որը կամ փլուզվել է, կամ էլ մինչ օրս չկա որևէ առաջընթաց: Դիցուք՝ 2018-ի հուլիսի 3-ին 2008թ․ մարտի 1-ի դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվեց Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ։ Հարությունյանը մեղադրվում էր երկրում զինված ուժերին ցուցարարների դեմ դուրս բերելու համար։ ՀՔԾ–ն հայտնում էր, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որոշում է ընդունվել նրան կալանավորելու մասին։  Գործով որևէ առաջընթաց չկա:

Այնուհետև մեղադրանք առաջադրվեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանին՝ ապօրինի ռազմամթերք պահելու համար։ Մեղադրանք ներկայացվեց նաև Հովիկ Աբրահամյանին, սակայն, բանը դրանից այն կողմ այդպես էլ չգնաց:

2018-ի հուլիսին որոշում էր կայացվել կալանավորել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին, սակայն վերջինիս փաստաբանը բողոքել էր Վերաքննիչ դատարան, որից հետո որոշվել էր նրան ազատ արձակել 1 մլրդ դրամ գրավի դիմաց։ Գրավը վճարվեց հուլիսի 24-ին, և Ղազարյանը ազատ արձակվեց։ Դրանով այս պատմությունը չավարտվեց, Ղազարյանին ևս մեկ անգամ ձերբակալեցին և ևս մեկ անգամ ազատ արձակեցին 50 միլիոն դրամ գրավի դիմաց:

Պետք է նշել, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվան հետ քիչ թե շատ առնչվող բոլոր գործերն էլ մեծ աղմուկ բարձրացրին, բայց նրա եղբոր` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին բերման ենթարկելն իսկական սկանդալի վերածվեց։ Թեև դա երկար չտևեց։ Պարզվեց, որ նրա մոտ հայտնաբերված զենքն օրինական է։ 11 տարվա վաղեմություն ունեցող գործի շրջանակում ձերբակալվեց նաև Սաշիկի որդին` Հայկ Սարգսյանը (սպանության փորձ): Քրեական հետապնդումից չխուսափեցին նաև նախագահի երկրորդ եղբայրը` Լևոն Սարգսյանն ու նրա դուստրը։Սակայն այս գործով դեռևս որևէ հստակություն և դատարանի մեղադրական վճիռ չկա:

Խոշոր գործարար, Հ2 հեռուստաընկերության և «Տոյոտա Երևան» ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը, որին համարում են Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից մեկը, կալանավորվեց 2019-ի հոկտեմբերին։ Քննչական կոմիտեն Մայրապետյանին կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանք ներկայացրեց։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը:

2019–ի փետրվարի 19–ին ԱԱԾ–ն քրգործ հարուցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի դեմ։ Նրան մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։ Սեդրակ Քոչարյանը, սակայն, բողոք ներկայացրեց դատարան` հայտնելով, որ խախտվել է իր անմեղության կանխավարկածը, քանի որ ԱԱԾ–ն ի սկզբանե հաղորդագրություն էր տարածել «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերնագրով։ Ապրիլի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ ԱԱԾ-ն խախտել է նրա անմեղության կանխավարկածը

ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն ապրիլի 15–ին ՀՔԾ–ում քննվող օֆշորի գործով ներգրավվեց որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք առաջադրվեց հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրան կալանավորելու որոշում կայացվեց ու հետախուզում հայտարարվեց։Այնուհետև ՀՔԾ–ն հայտնեց, որ Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետությունում և ձերբակալվել Ռուսաստանի իրավապահների կողմից։ Պողոսյանին 40 օրով կալանավորեցին ՌԴ–ում, հետո կես տարով տնային կալանք սահմանեցին։ ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն ներկայացրեց ՌԴ գլխավոր դատախազությանը` Պողոսյանին արտահանձնելու համար, սակայն նրան չարտահանձնեցին։ Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Պողոսյանի տնային կալանքն էլ է վերացել։

Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում  մեղադրանք էր առաջադրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին` առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու համար:Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել:

2019-ի հոկտեմբերին ՀՔԾ–ն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց, և նույն քրգործով կասկածյալ ներգրավվեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ ՍԴ լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Արսեն Բաբայանին հոկտեմբերի 24–ին կալանավորեցին, իսկ նոյեմբերի 12–ին ազատ արձակեցին։Այսօր արդեն պարզ է, որ մեղադրանքը երկուսի դեպքում էլ դատարանի կողմից հանվել է:

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ըստ մեղադրանքի` Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Հարուցված քրեական գործն ընդունվել էր ՀՀ քննչական կոմիտեի վարույթ։ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդություն չէր ներկայացվել։

2019-ի Դեկտեմբերի 27–ին ՀՔԾ–ն հարցաքննելուց հետո մեղադրանք առաջադրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Նրան մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Մանվել Գրիգորյանը, ով մահացավ նոյեմբերի 19-ին,  մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նա մեղադրանքը չէր ընդունում: Մանվել Գրիգորյանը անազատության մեջ գտնվեց մեկուկես տարի: 2020 թվականի հունվարի 15-ին խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ, սակայն մեղադրանքը չի հաստատվել անգամ նրա  մահից հետո:

Ինչպես տեսնում ենք՝ միայն Մարտի 1-ի գործը չէ, որում իշխանությունները տապալվել են, հեղափոխության օրերին քարոզչական փուչիկներ էին ձևավորվում, այսպես կոչված` թալանչի նախկիններին պատժելու պատրաստակամության մասին, փուչիկներ, որոնք հեղափոխությունից հետո սկսեցին մեկը մյուսի հետևից պայթել և դրա վառ ապացույցն էլ այն է, որ Նոր Հայաստանի ամենառեզոնանսային քրեական գործերից և ոչ մեկով այսօր չկա դատարանի մեղադրական վճիռ:


Հետևե՛ք -ին Youtube-ում`
Столтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТОПолицейские применили светошумовую гранату против протестующих в ТавушеHonor представила бюджетный смартфон, спереди напоминающий iPhoneЭксперт посоветовал властям Армении самовольно уйти в отставкуВ Китае нашли самую большую и богатую гробницу правителя древнего царства ЧуОмбудсмен: Депутат парламента Армении может быть лишен свободы лишь в исключительных случаяхФранция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодают
Самое популярное