Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում․ քաղաքացիները պնդում են՝ ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան ԱՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել Թուրքիայի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է անվավեր ճանաչվի կառավարության որոշումը․ «Գոյ» թատրոնի դիմումը մուտք արվեց Վարչական դատարան Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը Փաստաբան Արսեն Մկրտչյանը վթարի է ենթարկվել (տեսանյութ) Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրը զոհված զինծառայողների ծնողները կկազմակերպեն մոմավառության քայլերթ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարի հետ ՊՍԺ-ն մտադիր է Նեյմարին և մի քանի այլ աստղային խաղացողների վաճառել․ RMC Sport Փաշինյանն Արփիի հետ է մեկնել Սոչի (տեսանյութ, լուսանկարներ) 

«Երրորդ ուժ» նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» հայտարարությունը

Քաղաքական
Կայացավ Արտակ Թովմասյանի կողմից նախաձեռնած «Երրորդ ուժ» նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԶՈՒ, ՀՀ Ոստիկանության, ՀՀ ԱԱԾ և ՀՀ գլխավոր դատախազության մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գեներալներ, սպաներ և պետական գործիչներ։
 
Հանդիպման օրակարգում էին Հայաստանի սահմանների անվտանգությանը, Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում գերեվարված ՀՀ քաղաքացիների շուտափույթ վերադարձին, սահմանամերձ դարձած մարզերի ու բնակավայրերի, մասնավորապես՝ Սյունիքի սահմանների անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։
 
Արտակ Թովմասյանն ու խորհրդի մասնակիցները քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրության արժանացրին ՌԴ հետ դաշնակցային, ռազմաքաղաքական հարաբերությունների սերտացման ու խորացման անհրաժեշտությունը՝ արտաքին մարտահրավերներին ավելի արդյունավետ դիմակայելու համար։
 
Հանդիպման արդյունքում ընդունվեց համապատասխան հայտարարություն, ըստ որի՝
1․ «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը» խիստ դատապարտում է հասարակության պառակտմանն ու տարանջատմանն ուղղված բոլոր փորձերը։ Խորհրդի անդամները կոչ են անում օր առաջ վերականգնել հասարակության միաբանությունը, նպաստել հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ամրապնդմանը։
 
2․ Դիվանագիտական խողովակների օգտագործմամբ ձեռնարկել հստակ գործողություններ Արցախի Հանրապետության (նախկին ԼՂԻՄ տարածք) սահմանների վերականգնման ուղղությամբ, շուտափույթ մեկնարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միաժամանակ, շեշտակի ակտիվացնել դիվանագիտական երկարամյա հարուստ փորձ ունեցող դիվանագետների ներգրավվածությունը՝ ՀՀ արտաքին քաղաքականության իրականացումն առավել արդյունավետ դարձնելու համար։
 
3․ Պետական ամբողջ ներուժը ներդնել պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիներին Հայաստան շուտափույթ վերադարձնելու ուղղությամբ։ Հարկ եղած դեպքում՝ առժամանակ դադարեցնել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթի կետերի իրագործումը՝ մինչև վերջին ռազմագերու վերադարձը հայրենիք։ Համապարփակ և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ մարդասիրական միջազգային իրավունքի շրջանակներում խնդիրը հանգուցալուծելու համար։
 
4․ Անհապաղ քայլեր ձեռնարկել հայ-ռուսական անվտանգության միասնական երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ՝ համատեղ զորախմբի հզորությունների ավելացման ու կարողությունների ամրապնդման միջոցով։ Հարկ եղած դեպքում՝ գործարկել համատեղ զորամիավորման նոր մոդել, որը կգործի՝ որպես միասնական ֆունկցիոնալ համակարգ։ «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը» պատրաստակամություն է հայտնում հարկ եղած դեպքում մասնակցել առաջարկված մոդելի մշակմանը։
 
5․ Ապահովել ՌԴ խաղաղապահների ներկայությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանների այն հատվածներում (ավտոճանապարհներ, բնակավայրեր), որոնք այժմ հատվածաբար գտնվում են թշնամու ուղիղ նշանառության կամ դիտարկման տակ՝ ապահովելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու անխոչընդոտ տեղաշարժը։
 
6․ ՀՀ Ոստիկանության զորքերը տեղակայել առավել ռիսկային մարզերում՝ անմիջական ծառայողական պարտականություններն իրականացնելուց զատ՝ հայրենիքի սահմանների պաշտպանությանը ներգրավելու նպատակով։
 
7․ Դադարեցնել քաղաքական հետապնդումները ԶՈՒ ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, բանակը զերծ պահել անորոշություններից, րոպե առաջ լծվել ԶՈՒ կորսված ուժերի վերականգնման գործին։
 
8․ Անհապաղ քայլեր ձեռնարկել ՀՀ պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման մասնագիտական միջկառավարական հանձնաժողովների ձևավորման ուղղությամբ՝ ՀՀ ՄԻՊ անմիջական հսկողության ներքո։ Խորհուրդն անընդունելի է համարում միայն տեխնիկական սարքերի միջոցով սահմանների ճշգրտման մեթոդները։
 
9․ Առաջնահերթությունը տալ Նախիջևան-Երևան-Իջևան-Ղազախ երկաթգծի գործարկմանը՝ տուրք չտալով 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ին պարտադրված դրույթներին, չեզոքացնել հարևան երկրների կողմից տնտեսական գերակայության, պետական անվտանգությանն առնչվող հավանական ռիսկերը, զարկ տալ Հայաստանի ներքին ենթակառուցվածքների զարգացմանը։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում, միաժամանակ, շարունակել աշխատանքները 2020 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ նշված երկաթուղային հաղորդակցության Երևան-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթգծի գործարկման ուղղությամբ։
 
10․ Բացառել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Թուրքիայի հետ մերձեցմանն ուղղված հայտարարությունների տարածումը հետպատերազմական շրջանում, առավելապես՝ Հայոց ցեղասպանության 106-ամյա տարելիցին ընդառաջ։ Նման հայտարարությունները կարող են էականորեն խարխլել Հայաստան – Սփյուռք միասնությունը, առ ոչինչ դարձնել Հայաստանի դիվանագիտական ջանքերը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։
 
«Ազգային անվտանգության անկախ խորհուրդը» սույն առաջարկներն ուղղում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ Պաշտպանության նախարարությանը, ՀՀ Ոստիկանությանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը (սահմանապահ զորքերի հրամանատարությանը), ՀՀ Գլխավոր դատախազությանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը՝ ակնկալելով պատշաճ արձագանք։
 
«Ազգային անվտանգության անկախ խորհրդի» հանդիպում-քննարկումները կրելու են պարբերական բնույթ։
 
 
 
 

Հայաստանում նրանց իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների. Արտակ Թովմասյանը՝ ՀՀ իշխանությունների մասին

Նիկոլ Փաշինյանին կա՛մ խաբում են, ենթարկում շանտաժի և ստիպում ստորագրել փաստաթղթեր, կա՛մ այս սցենարը նրան ձեռնտու է. Արտակ Թովմասյան

Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այսուհետ քաղաքականության մեջ լինեն խաղի նոր կանոններ. Արտակ Թովմասյան

Մեր նոր քաղաքական թիմով մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Արտակ Թովմասյան

Մեր նոր ձևավորվող քաղաքական թիմում կարևորվելու են հոգևոր և ազգային արժեքները. Արտակ Թովմասյան

Տնտեսական լարվածությունն ավելի է խորացնում արտագաղթի տեմպերը․ մեր թիմը մշակում է զարգացման ծրագրեր․ Արտակ Թովմասյան

Արտակ Թովմասյանը և իր թիմի՝ IT ոլորտի մասնագետներն առաջ են քաշել Հայաստանի հետագա զարգացման համար անհրաժեշտ և առաջնահերթ քայլեր

Ստի, կեղծիքի և պարտության սիմվոլ իշխանությունը օր առաջ պետք է հրաժարական տա. Արտակ Թովմասյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Արտակ Թովմասյանի հետ (տեսանյութ)

Գործարարները, որոնք այսօր որոշակի կապեր ունեն իշխանության հետ, հետագայում պետք է չվախենան իրենց բիզնեսի համար. Արտակ Թովմասյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում․ քաղաքացիները պնդում են՝ ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել անչափահասի երեսին և մահակով հարվածել նրանՋեյսոն Սթեթհեմի սիրելին ներկայացել է լողազգեստով Թող Աստված օրհնի մեր երկիրն այնպիսի ղեկավարներով, որ կծաղկեցնեն Հայաստան աշխարհը․ Տեր Ասողիկ ԱՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել«Էս իմ խեղճ քիթիկին արդեն 3 անգամ վիրահատել եմ». Լյուսի Հայրապետյանը՝ իր պլաստիկ միջամտությունների մասին Թուրքիայի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է անվավեր ճանաչվի կառավարության որոշումը․ «Գոյ» թատրոնի դիմումը մուտք արվեց Վարչական դատարան Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը Փաստաբան Արսեն Մկրտչյանը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրը զոհված զինծառայողների ծնողները կկազմակերպեն մոմավառության քայլերթ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարի հետԻնչպես սարսափ ֆիլմում․ Նյու Յորքը պատվել է թանձր մշուշով (լուսանկարներ)Լեոնարդո Դի Կապրիոն Ջիջի Հադիդին ծանոթացրել է ծնողների հետՊՍԺ-ն մտադիր է Նեյմարին և մի քանի այլ աստղային խաղացողների վաճառել․ RMC Sport Փաշինյանն Արփիի հետ է մեկնել Սոչի (տեսանյութ, լուսանկարներ) Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ)Արսեն Հարությունյանը լավագույնն է աշխարհում 61 կգ քաշային կարգում․ UWW ՔՊ-ականները «ծաղրում» են թիմակցի «մտքի գոհարները»Նատալի Պորտմանը չի հանել ամուսնական մատանին՝ ամուսնու դավաճանության մասին իմանալուց հետոՔՊ-ական պատգամավորն օլիգարխների շահերի լոբբինգ՞ է իրականացնումՀռոմի պապը վիրահատության է ենթարկվելՄիրզոյանն ու Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Իննայի, Գոշի, Նազենիի և Սոֆիի հանգիստը Եգիպտոսում (լուսանկարներ)Ուրախ ենք ողջունել ՀՀ և ՄԹ միջև ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին հայտարարությունը․ Սիմոնյան Իշխանության յուրայինների «թայֆայական» շահերը՝ օրենքից վերՈրպես զսպման մեխանիզմ՝ պետք է դիտարկենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը. Ռոթ Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ․ Ermenihaber Սեփական թերացումները «կռուտիտներով» քողարկող պաշտոնյաների 10-յակըԼիահույս ենք, որ Ադրբեջանը ևս կհամաձայնի իր կողմում ԵՄ առաքելություն իրականացնել, բայց լավատեսական ազդակներ չենք ստացել. Միխայել Ռոթ Երևանը՝ ռուսաստանցիների ամառային ճանապարհորդությունների լավագույն երթուղիների եռյակում․ ՏԱՍՍ Անսպասելի կապ՝ Մեսսիի և Հայաստանի միջև․ պարզվում է՝ աշխարհի լավագույն խաղացողն իր բիզնեսը վստահել է հայազգի ձեռնարկատիրոջըՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութին Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ․ ԶախարովաՆարեկ Մկրտչյանը Իրանի իր գործընկերոջ հետ քննարկել է սոցապ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը Հույս ունենք՝ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել գերիների վերադարձին, հաջողությամբ կավարտվի․ Հակոբ Արշակյան Ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է. Գերմանիայի Բունդեսթագի հանձնաժողովի նախագահ Ծեծկռտուք՝ ամերիկահայ ցուցարարների մասնակցությամբ (տեսանյութ) Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՀամակարգային աշխատանք ենք տանում ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, դա բոլորի շահերից է բխում. Միշուստին Սիմոնյանը և Լորդերի պալատի խոսնակը կարեւորել են երկկողմ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կոչ է արել Բաքվին ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը«Իրավիճակը փոխվել է»․ Զախարովան՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասինՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ Դեբեդ գյուղում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ մանրամասներ ՀՀ ԱԽՔ-ը պետք է կողմնորոշվի՝ կամ ՌԴ-ի հետ նորմալ քննարկում է ունենում, կամ՝ նման բաներ հայտարարում․ Զախարովա Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը Ադրբեջանին կոչ ենք անում մշակել օրակարգ, որը կերաշխավորի ԼՂ–ում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. ԵՄ ՀԱՊԿ-ում համաձայնեցրել են առաջիկա զորավարժությունների ծրագրերը Հենրիխ Մխիթարյանը մարզվել է «Ինտեր»-ի ընդհանուր խմբում Առանց սպանդանոցների հարցը լուծելու ո՞նց եք մարդկանց տուգանելու պատգամավորը՝ պաշտոնյային
Ամենադիտված