Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է Փաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպել Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Շոլց Քիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին «Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը Կիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ) ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնին 

Մենք ինքներս կանցնենք սահմանը՝ մեր անասունները բերելու. Շուռնուխցին հուսահատ է

Հասարակություն

Մենք բոլոր փաստերն ու ապացույցներն ունենք, որ անասուններն ադրբեջանցիներն են տարել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչ Գավրուշ Հակոբյանը:

Ներկայացնելով դեպքի մանրամասները՝ վերջինս պատմեց. «Ամսի 19-ին պատահական նկատեցինք, որ գոմի կողքերը կովերը չեն երևում, դիմեցինք սահմանապահներին: Իրենք էլ խոստացան, թե ամեն ինչ կանեն՝ դրանց վերադարձնելու համար: Թուրքերը սահմանապահների միջոցով ինձ խաբար էին արել, թե իրենց մոտ են անասունները: Հաջորդ օրը խաղաղապահների հետ գնացինք իրենց ասած վայրը, բայց նրանք հրաժարվեցին՝ ասելով, թե չեն տեսել՝ կովերը նրանց մոտ չեն»,- նշեց Շուռնուխի բնակիչը՝ շեշտելով, որ մինչև այսօր այդպես էլ չի հասկացել, թե որն էր իմաստը նրանց խաբելու:

Մեր այն հարցին, թե իրենց անասնագոմը ինչ հեռավորության վրա է գտնվում ադրբեջանական սահմանից, պատասխանեց. «Ադրբեջանցիների սահմանը ոչ ոք չգիտի՝ որտեղ ա, անգամ, մի նշան չկա, որ ցույց կտա, թե որտեղից է սկսվում նրանց սահմանը: Կոնկրետ իմ տարածքում ադրբեջանցիների սահմանի մասին զրույց չի եղել, միայն ասել են, որ իմ գոմից ներքև ադրբեջանցիներինն ա, բայց 500 մետր ներքև, թե՝ 100, պարզ չի ոչ ոքիս համար»,- նշեց Գավրուշ Հակոբյանը:

Նա ասաց, որ իրենց խնդիրը կարգավորելու համար նախ դիմել են սահմանապահներին, հետո էլ՝ մարզեպատարան, բայց հույս չունի, որ իր խնդիրը կլուծեն և անասունները կվերադարձնեն. «Մարզպետարան ենք դիմել, մեզ ասացին, որ ոչինչ չձեռնարկենք, հանկարծ չփորձենք, գնանք անասունների հետևից: Ասացին, որ իրենք բարձր մակարդակով կլուծեն այդ հարցը, բայց ես հույս չունեմ»,- ընդգծեց Շուռնուխի բնակիչը: 

Ըստ Գավրուշ Հակոբյանի խոսքերի՝ ներկա դրությամբ բանակցություններ են գնում, և ադրբեջանցիները դեռևս թույլ չեն տալիս՝ սահմանապահները մուտք գործեն իրենց տարածք. «Ես չէի կարծում, որ իրենք այդքան կմոտենան, մտածում էի՝ համարձակություն չէին ունենա, բայց արի ու տես՝ ոչ միայն մոտեցել են, այլև մեր անասուններն են գողացել»,- ասաց նա՝ հավելելով՝ եթե տեսնի իր խնդրին լուծում չեն տալիս, այն կփորձի լուծել ինքնուրույն. «Եթե տեսնենք, որ հարցին լուծում չեն տալիս, մենք ինքներս կանցնենք սահմանը՝ մեր անասունները բերելու»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ադրբեջանցիները գողացել էին Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։ 

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)
Ամենադիտված