Այս «իշխանությունը» թույլ չի տալիս նույնիսկ ֆուտբոլի հաղթանակից փոքր ուրախանալ. Արամ Վարդևանյան
ԲլոգոսֆերաՓաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ցավոք այս «իշխանությունը» թույլ չի տալիս նույնիսկ ֆուտբոլի հաղթանակից փոքր ուրախանալ...: Ախր ինչպես կարելի է ֆուտբոլից, տղերքի հաղթանակից էժան դիվիդենտ «գողանալ» և դրա հետ նույն հարթության մեջ էլ դնել Մարդու և Մարդկանց մահը..»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակից հետո տեսանյութ է հրապարակել և գրառում կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «Հաղթել պարտություններից հետո, հաղթել պարտվելիս, տանել կամային հաղթանակ։
Մեր հավաքականի այսօրվա հաղթանակը՝ անշուշտ նվիրված է Կոմանդոսին եւ մեր բոլոր ընկած եղբայրներին»։
Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ այսօր ընդունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով։ Անցկացրած 3 խաղից հետո Հայաստանի հավաքականը ունի 9 միավոր։